Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Չեմ հավատում, որ մեզ մոտ անցումային արդարադատությունը կամ վեթթինգը կբերի հասարակության համերաշխության». Լարիսա Ալավերդյան

«Խնդրանքով եմ դիմել, որպեսզի չանեն նման բան, չգործարկվեն որևէ գործողություններ, որոնք կխոչընդոտեին դատարանի գործունեությանը, բայց դա արվեց»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով վարչապետի հորդորին՝ Հայաստանի դատարանների մուտքերն արգելափակելու վերաբերյալ:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով Հայաստանն ունի ոչ միայն գործող սահմանադրություն, օրենսդրություն, մի շարք օրենքներ, որին այն հակասում է, բայց և միջազգային պարտավորություններ, որոնց պետք է հետամուտ լինել: Նաև հավելում է, որ այն ամենը, ինչ ըստ էության դրված է այս գործողությունների հիմքում, այն է՝ ժողովրդի կողմից դատական իշխանությունների հանդեպ վստահությունը, կարելի է դրան հասնել ավելի կոռեկտ իրավական և քաղաքական գործողություններով:

«Իշխանությունների լեգիտիմությունը շատ փխրուն կատեգորիա է… այսինքն այն, որ արդեն 1000-ից մի քիչ ավելի մարդ է հավաքվում այդ, կրկնում եմ, սահմանադրությանը հակասող կոչին, արդեն խոսում է նրա մասին, որ այդ լեգիտիմությունը, վստահությունը ժողովրդի կողմից առ վարչապետ իջնում է»:

Այն հարցին, թե վարչապետի կոչը կապ ունի՞ երկու օր առաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ փոխելու դատարանի որոշման հետ, բանախոսն ընդգծեց, որ իրականում մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այն ուղիղ կապի մեջ է, որը մյուս անհանգստացնող հանգամանքն է:

«Այն, որ մեր դատական իշխանությունում փոփոխությունների անհրաժեշտություն կա, ընդ որում խորքային, արմատական, մենք գիտենք տարիներ շարունակ, և դա էր հենց այն պատճառներից մեկը, որ ամբողջ ժողովուրդը համերաշխություն է հայտնել հին իշխանություններին հեռացնելու հարցում, որովհետև դատական իշխանությունն իրապես հեռու էր մեր ցանկացածից»:

Անդրադառնալով նաև վեթթինգի ինստիտուտը ներդնելուն՝ Ալավերդյանն ասաց, որ չէր ունենա դեմ լինելու կողմնորոշում, եթե երկու հանգամանք չլիներ:

«Ես չեմ հավատում, որ մեզ մոտ անցումային արդարադատությունը կամ վեթթինգը կբերի հասարակության համերաշխության: Խիստ հակառակը՝ մենք պետք է սկզբից թույլ չտանք մեզ որևէ կոչեր, որևէ գործողություններ, որոնք բերում են հասարակության ուղղակի ատոմիզացմանը, հատվածականությանը»,- հավելեց բանախոսը

The post «Չեմ հավատում, որ մեզ մոտ անցումային արդարադատությունը կամ վեթթինգը կբերի հասարակության համերաշխության». Լարիսա Ալավերդյան appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus