Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Վալերի Օսիպյանին եւ Հունան Պողոսյանին. armtimes.com

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը քիչ առաջ դատարանին միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Պաշտպանը նշեց, որ նախաքննության ընթացքում եւս այս միջնորդությունը ներկայացվել է, սակայն այն մերժել է այն պատճառաբանությամբ, որ պաշտպանական կողմը իբր չի ներկայացրել, թե ինչ տեղեկություններ ստանալու համար են ցանկանում հիշյալ անձանց կանչել հարցաքննության: «Իրականում մենք միջնորդությունում այդ ամենը նշել էինք: Բացի այդ հիշյալ անձանց հարցաքննությունը բխում է գործով որպես ապացույց ճանաչված բազմաթիվ տեսանյութերով:

Մասնավորապես, պարոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի ապրիլի 16-ին եւ ապրիլի 22-ին համապատասխանաբար Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում եւ Արցախի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար եւ հենց այդ տեսանյութերի ուսումնասիրություններով իրադարձությունների ժամանակ մի կողմից ցուցարարներին գլխավորել է Նիկոլ Փաշինյանը, մյուս կողմից՝ Վալերի Օսիպյանը, որպես Երեւան քաղաքում ոստիկանության ծառայության ղեավար, իրականացրել է ոստիկանության Երեւան քաղաքի ծառայողների ղեկավարումը: Հետեւաբար, նրանց, ինչպես նաեւ խնդրո առարկա իրադարձությունների ժամանակ առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող նեկայումս Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հարցաքննությունը անհրաժեշտ ենք համարում հետեւալ պատճառաբանությամբ՝ ոստիկանության վկայակոչված երկու բարձրաստիճան պաշտոյաները դեպքերի ժամանակ անմիջական գտնվել են դեպքի վայրում, անմիջական ականատես են եղել այդ գործողություններին, որոնց կապակպցությանբ մեղադրանք է առաջադրվել Լեւոն Երանոսյանին:

Իսկ Նիկոլ Փաշինյանը եւս ներկա է գտնվել այնտեղ, եւս տիրապետում է տեղեկություններին, որոնք սույն գործի դատաքննության ընթացքում անհրաժեշտ է պարզաբանել»,- միջնորդության մեջ նշեց Տիգրան Սաֆարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

The post Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Վալերի Օսիպյանին եւ Հունան Պողոսյանին. armtimes.com appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus