Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արայիկ Հարությունյանը դիպլոմներ է հանձնել օլիմպիադայի հաղթողներին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել դպրոցականների առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմների հանձնման արարողությունը: 

Ինչպես տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը, աշակերտներին շնորհավորել և դիպլոմները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Իրականում ինձ համար մեծ պատիվ է տարբեր առարկաներից լավագույն ցուցանիշներ ունեցող աշակերտներին պարգևներ հանձնել, որովհետև այսուհետ և ընդմիշտ Հայաստանի Հանրապետությունում առաջնային են լինելու կրթությունը և գիտելիքը, հարգանք ու պատիվ են ունենալու բոլոր նրանք, ովքեր այս ուղղությամբ ունեն հաջողություն: Վստահ եմ, որ առաջիկայում լավագույն բուհեր եք ընդունվելու և էլ ավելի մեծ հաջողություններ ունենալու»,-նշել է նախարարը։

Արայիկ Հարությունյանը հավելել է, որ անցած տարվանից Հայաստանի համար կարևոր է ունենալ բարձր տեխնոլոգիական տնտեսություն, և կառավարության ծրագրի այս տողը մեր լավագույն աշակերտներն են ապահովելու ու մեծ զարկ տալու տնտեսության զարգացմանը, որովհետև գնահատում են գիտելիքը, պատրաստ են սովորել, կրթվել և վերափոխվել:

Նախարարը նաև շնորհավորել է աշակերտների ծնողներին, նրանց ուսուցիչներին, կրթության բոլոր կազմակերպիչներին, որոնք, ըստ նախարարի,  իրենց ներդրումն են ունեցել և ապահովել են պայմաններ, որպեսզի աշակերտները պատշաճ մակարդակով ստանան լավագույն գիտելիքները:

2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 57 000 սովորող: Դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են 16 առարկայից, որոնցից մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա և աշխարհագրություն առարկաներից մեր սովորողները մասնակցում են միջազգային օլիմպիադաներին:

Միջազգային օլիմպիադաների թիմերը կազմվում են հանրապետական փուլի հաղթողներից: 16 առարկայից հանրապետական փուլին մասնակցել է 1568 աշակերտ, որոնցից  առաջին կարգի դիպլոմների են արժանացել 72 աշակերտ, երկրորդ կարգի դիպլոմի` 114 և երրորդ կարգի` 201 աշակերտ: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus