Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պետք է նախ «վեթինգ» արվեր ու հետո միայն սկսեին դատական այն պրոցեսները, որոնք այսօր կան երկրում․ Մանե Թանդիլյան

Իշխանությունների կողմից, ըստ էության, գործողություն չենք տեսել, նաև անցումային արդարադատության գործիքակազմի մասով, քանի որ բոլորը խոսում են այդ մասին, բայց քայլ չի արվում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը։

Պատգամավորը նշեց, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է «վեթինգի» մասին և նկատեց, որ իրենք առաջիններից են բարձրաձայնել «վեթինգի» ինստիտուտի անհրաժեշտության մասին։

«Բայց, ըստ էության, գործողություն մինչ օրս չեն տեսել, բայց հենց նույն «վեթինգը» կարելի էր անել հենց նույն օրը, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն։ Սա պետք էր անել ու նոր դատական պրոցեսներ սկսեինք, որոնք այսօր կան երկրում»,- ասաց նա։

Մանե Թանդիլյանը հիշեցրեց, թե իրենք միշտ ասել են, որ իրենց խմբակցությունը պատրաստ է ամբողջ ներուժով աջակցել դատաիրավական բարեփոխումներին, սակայն իշխանություններն այս մեկ տարվա ընթացքում ոչինչ չեն արել այս ուղղությամբ։
 
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչին և երեկ տեղի ունեցած ակցիային, Մանե Թանդիլյանը նշեց․«Մենք մտավախություն էինք հայտնել, որ այն, ինչ տեղի ունեցավ որպես ակցիա, կարող է օգտագործվել մեր պետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Սա հաստատեց նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Անմիջապես, կարծեք «շնորհակալություն» հայտնեց այդ ակցիայի համար, որ իրենք դա կօգտագործեն: Ես դա ցավով եմ ասում, որովհետև ես չեմ ցանկանա, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հասնի այնտեղ, որտեղ այլ որոշում կկայացվի մեր պետության դեմ»։

Հարցին, թե տեսակետ կա, որ այս ամենը ոչ թե դատաիրավական բարեփոխումներին է միտված, այլ դատական համակարգը հնազանդեցնելուն, Թանդիլյանը պատասխանեց, որ համակարծիք չէ, քանի որ հանրությունը դատական համակարգի նկատմամբ ունի տոտալ անվստահություն։  «Միևնույն ժամանակ գտնում եմ, որ ժամանակ ենք կորցրել դա անելու համար, որպեսզի նման կարծիք չձևավորվեր»,- եզրափակեց Մանե Թանդիլյանը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus