Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ռուբեն Մելիքյանն ու Սիրանուշ Սահակյանը հիմնադրել են «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը որոշել են հասարակական կազմակերպություն են ստեղծել:

Նորաստեղծ կազմակերպության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վստահելի, ամուր, ժամանակի պահանջներին համարժեք և արդյունավետ գործող քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարական ուղով ընթացող ցանկացած պետության անհրաժեշտ հիմնասյուներից է։ Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը, անցնելով զարգացման և կայացման շուրջ երեսնամյա ճանապարհ, արձանագրելով զգալի հաջողություններ, ներկայումս գտնվում է շրջադարձային փուլում։ 2018 թվականի քաղաքական իրադարձությունների արդյունքում քաղաքացիական հասարակության շատ ու շատ հայտնի ներկայացուցիչներ իրենց ներուժի ու փորձառության դրսևորման նոր ասպարեզ համարեցին քաղաքական ու պետական համակարգը։ Արդյունքում քաղաքացիական դաշտում բաց առաջացավ, ինչն, իհարկե, չի կարող դրական ազդել ժողովրդավարական հասարակությունում ծավալվող գործընթացների վրա։

Շուրջ մեկուկես տասնամյակ ակտիվ գործունեություն ծավալելով հանրային տարբեր բնագավառներում՝ մենք նշանակալի փորձառություն և գիտելիք ենք կուտակել հանրային քաղաքականության կենսական ոլորտումներում ՝ լինելով մեր պետականության ամրապնդմանն ուղղված գործընթացների դերակատարներ:

Իրավիճակի այս ընդհանուր գնահատականի հիման վրա, հիմնադրելով «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը՝ մենք որոշել ենք համատեղել մեր մասնագիտական և հանրային ներուժը՝ նպաստ բերելու նոր մարտահրավերների արդյունավետ հաղթահարմանը՝ քաղաքական իշխանության և պետական ինստիտուտների հետ գործակցության, ինչպես նաև նրանց գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության եղանակներով։

Մեր գործունեության ընթացքում լինելու ենք սկզբունքային և հետևողական, գործակցային և ստեղծարար։ Մենք հավատում ենք մարդու իրավունքների և ազգային արժեքների համադրման հնարավորությանը, հանրության իրական պահանջմունքների և առաջնահերթությունների հիման վրա գործող ուժեղ ու հուսալի քաղաքացիական հասարակության հեռանկարին»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus