Կլոպը տուգանվել է 45 հազար ֆունտ ստերլինգով
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) տուգանել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին 45 հազար ֆունտ ստերլինգով:
Պատճառն այն է, որ մարզիչը «Վեսթ Հեմի» (1:1) հետ խաղից հետո մեկնաբանել էր մրցավարի գործողությունները՝ նշելով.
«Մենք գոլ խփեցինք խաղից դուրս վիճակից: Ըստ երևույթին, մրցավարն իմացել է դրա մասին ընդմիջմանը: Կարծում եմ՝ այդ պատճառով է, որ երկրորդ խաղակեսում մի քանի տարօրինակ որոշումներ եղան, որոնք գցում էին խաղի տեմպը»,- ասել է Կլոպը:
Կլոպը տուգանվել է, քանի որ նրա մեկնաբանությունը «Կասկածի տակ է դրել մրցավարի ազնվությունը կամ/և ենթադրում է կողմնակալություն»: