Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կառավարությունն ասում է՝ տնտեսական հեղափոխություն, ներառականություն, բայց լուծումներ չի ուրվագծում․ տնտեսագետ (տեսանյութ)

Կառավարության ծրագրում մենք հայեցակարգային հակասության խնդիր ունենք։ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կառավարության 2019-2023 թթ․ ծրագրին, ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

«Կառավարության ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, սակայն դրանում էլ հետևողական ուրվագծված հիմք չենք տեսնում»,-ասաց Թ․ Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունն ունի բնակչության համար արժանապատիվ կյանք ապահովելու նպատակ, սակայն ծրագրում ուրվագծված չեն դրա համար անհրաժեշտ լուծումներ։ «Եթե մարդն ունի իր համար, իր ընտանիքի համար չլուծված խնդիրներ, երջանկության ոչ այնքան ընկալում, ապա այլ բան չպետք է անի, քան ինքն իրեն մեղադրի, այլ ոչ օրվա իշխանություններին»,-նշեց նա։

Թեև Կառավարությունը ծրագիրը բնութագրում է ներառական, սակայն այն չի պարունակում սոցիալական ապահովման մի շարք բնագավառներ․ «Ասում են՝ տնտեսական հեղափոխություն, ներառականություն, բայց լուծումները չեն ուրվագծում: Կառավարության ծրագրում տարեցների խնդիրներին առնչվող մի դրույթ չկա, սոցիալական պաշտպանության այդ ոլորտում չկա այդպիսի նպատակադրում։ Շատ կարևոր է նաև բազմազավակ ընտանիքների աջակցությունը։ Ժողովրդագրության կարևորագույն նախապայմաններից է ծնելիության խթանումը»։

Տնտեսագետը նշում է՝ բազմազավակ ընտանիքների աջակցումը ոչ թե ծրագրային կարգախոս պետք է լինի, այլ պետության սահմանադրական պարտավորությունն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

 Քրիստինա Բոյաջյան

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus