Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Այս պահին օրհներգ փոխելու հարց չի դրվում. պարզաբանում են աշխատանքային խմբի անդամները

Քանի որ Արամ Խաչատրյանի՝ Խորհրդային Հայաստանի համար ստեղծած օրհներգի խոսքերը ժամանակավրեպ են համարվում, ձևավորվել է աշխատանքային խումբ, բանաստեղծությունների մրցույթ է հայտարարվել, որ այդ հրաշալի ստեղծագործությունը նորից կյանքի կոչվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով հայտարարել էր, որ Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի համար տեքստի մրցույթ է հայտարարվում, և որ այս հարցով ստեղծվում է աշխատանքային խումբ:

Աշխատանքային խմբի անդամներից է Արմինե Գրիգորյանը: Նա նշեց, որ թանգարանը դեռ անցած տարվա հունիսից էր ստորագրահավաք սկսել ՀՀ ներկայիս օրհներգը փոխելու և աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի՝ Խորհրդային Հայաստանի համար ստեղծած օրհներգը վերադարձնելու առաջարկով:

«Այս պահին սա քաղաքական հարց չէ, ուղղակի այդ հանճարեղ մարդու հանճարեղ ստեղծագործությունը պետք է հնչի: Իսկ թե այն կհնչի որպես պետական օրհներգ, թե ոչ, դա արդեն ուրիշ հարց է: Մեզ համար կարևորը, որ Խաչատրյանի ստեղծագործությունը կրկին հնչի»,- շեշտեց նա:

Արմինե Գրիգորյանը հիշեցրեց, որ դեռևս 2006 թվականին օրհներգի երաժշտության մրցույթ էր հայտարարվել, և Արամ Խաչատրյանի օրհներգը հաղթել էր: «Այնուհետև հայտարարվել էր մրցույթ բանաստեղծության համար, և այդ փուլին կանգ առավ այդ գործընթացը: Ըստ էության, սա 2006 թվականին սկսված նախաձեռնության շարունակությունն է»,- նշեց նա:

Հարցին՝ այլ կերպ հնարավոր չէ՞ այդ ստեղծագործությունը հնչեցնել, մրցույթ հայտարարել, պարտադի՞ր է օրհներգ փոխելու օրակարգ առաջ քաշել, նա պատասխանեց. «Սա օրհներգը փոխելու օրակարգով չի: Քանի որ Խաչատրյանի այդ ստեղծագործությունը օրհներգ է կոչվում, դրա համար էլ այդպես է նախաձեռնությունն անվանվում, այլապես սա մրցույթ է  Խաչատրյանի այդ ստեղծագործության համար բանաստեղծություն ընտրելու համար»:

Գրիգորյանի խոսքով՝ օրհներգի շուրջ կրքերը չեն մարվել: «Ի սկզբանե՝ 90-ական թվականներից, այդ հարցն անընդհատ օրակարգում է, և բազմաթիվ մարդիկ կողմ են, որ փոխվի, բազմաթիվ մարդիկ էլ դեմ են: Այդ հարցը լուծված չէ, այս պահին էլ ոչ թե լուծվում է, այլ ընթացքի մեջ է»,- ընդգծեց նա:

Արմինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ արդեն երեկվանից բազմաթիվ զանգեր են եղել, կան մարդիկ, ովքեր արդեն պատրաստի բանաստեղծություններ ունեն և ոգևորված մասնակցում են մրցույթին:

Աշխատանքային խմբի անդամներից Կոմիտասի տուն-թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ տեղի է ունեցել այդ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:

«Դա ավելի շատ օրհներգի ձևավորման վերաբերյալ խորհրդակցություն էր, որը վերաբերում էր Արամ Խաչատրյանի Խորհրդային Հայաստանի օրհներգի ստեղծագործության  համար նոր բանաստեղծություն ընտրելու մրցույթ կազմակերպելուն»,- ասաց Կոստանդյանը:

Կոստանդյանը խուսափեց նշել՝ ինքը կո՞ղմ է, թե՞ դեմ գործող օրհներգը փոխելուն: «Անկեղծ ասած, այս ամենն իմ մոտեցումը չէ: Ես համարում եմ, որ քաղաքական մոտեցում պիտի լինի այդ հարցը, դա իմ որոշելիքը չէ»,- ասաց նա՝ այդպես էլ չհստակեցնելով իր կարծիքը:

Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Լեզվի պետական տեսչության նախագահ Դավիթ Գյուրջինյանն էլ է հանդիսանում այդ աշխատանքային խմբի անդամ, սակայն Գյուրջինյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նոր իմացավ, որ այդ աշխատանքային խմբի անդամ է:

«Նոր իմացա, որ ես էլ եմ այդ աշխատանքային խմբի անդամ: Մի քննարկում եղել է, որին ես չեմ մասնակցել և ավելին չեմ կարող ասել»,- նշեց նա:

Դիտարկմանը` այդ դեպքում ինչո՞ւ է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել, որ նա էլ է այդ խմբի անդամ, նա նշեց, որ երևի Լեզվի կոմիտեի նախագահն է, դրա համար էլ հայտարարել է: «Մտածել են՝ օգտակար կլինեմ, բայց ես կողմ չեմ օրհներգի փոփոխությանը»,- շեշտեց նա:


Ամալյա Առաքելյան

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus