Արարարտի մարզում Mercedes-ն արմատախիլ է արել ծառն ու ընկել առվակը. բժիշկները պայքարում են ամուսինների կյանքի համար. Shamshyan.com
Փետրվարի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Մխչյան գյուղից դեպի Դիտակ գյուղ տանող ավտոճանապարհին Mercedes մակնիշի 34 CP 621 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և հայտնվել առվակում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորներին, մինչև բժիշկների գալը, առաջինն օգնության են հասել քաղաքացիները:
Աղբյուրի փոխանցմամբ` վարորդն ու ուղևորուհին ամուսիններ են: Վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր, կինը՝ ծանր կայուն վիճակում: