Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայոց բանակը դառնում է 27 տարեկան

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է:

Հայաստանի 3-րդ Հանրապետության Զինված ուժերը 27 տարեկան է։ Հայկական բանակը կազմավորվեց այն բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունն ապրում էր իր գոյության վերջին ամիսները, Լեռնային Ղարաբաղում առաջին պլան էր մղվել ինքնորոշման իրավունքը, որը հաստատելու համար հայ ժողովրդին պետք էր անցնել կոնկրետ պատերազմի` Ղարաբաղյան պատերազմի թոհուբոհի միջով:

Թեև պաշտոնապես Բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ  ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, Հայոց բանակը կազմավորվեց 4-4,5 տարիների ընթացքում` իր առաջին «մկրտությունը» ստանալով հայ-ադրբեջանական պատերազմի տարբեր փուլերում՝ Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովելու գործում:

Այս գործընթացին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան ինչպես Խորհրդային համակարգում ռազմական կրթություն ստացած ակտիվ և հայրենասեր սպաները, այնպես էլ հայ կամավորականությունը, որը դարձավ բանակի ողնաշարը:

Իսկ արդեն 1994թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները: Արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կազմված են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հինգ բանակային կորպուսներից։

Հունվարի 28-ը Հայաստանում տոն է և ոչ աշխատանքային օր:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus