Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Գիտե՞ս՝ եթե դու հիմա մեզ հետ լինեիր, ամենայն հավանականությամբ, դու էլ բանտում կլինեիր». թուրք մտավորականի նամակը Դինքին

Թուրք հայտնի մտավորական Այդըն Էնգինը նամակ է հղել պոլսահայ լրագրող և մտավորական, Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքին:

2007 թվականի հունվարի 19-ին իր խմբագրատան դիմաց սպանված Դինքին նվիրված նամակը Էնգինը տպագրել է թուրքական T24 կայքում:

«Գիտե՞ս՝ ամեն տարի քեզ նամակ եմ գրում: Ես գիտեմ, որ դու բոլորին պատասխանում ես: Միայն թե ընթերցողները չգիտեն այդ մասին: Այս անգամ 12 տարվա մեջ առաջին անգամ քեզ պիտի ասեմ՝ «Պառկի՛ր պառկածդ տեղը, այստեղ շատ ավելի վատ, շատ ավելի ճնշող է», - գրել է թուրք մտավորականը:

Նամակում Էնգինն անդրադարձել է Թուրքիայի ներկայիս իշխանությունների՝ ժամանակին տված խոստումների ու երկրի ներկայիս վիճակի մասին: Մտավորականը նկատել է, որ ժողովրդավարական բարեփոխումների, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ու Դինքի սպանության գործը բացահայտելու խոստումներ տված իշխանություններն այսօր բոլորովին այլ քաղաքականություն են վարում:

«Ընկերներիդ, գործընկերներիդ մեծ մասի թերթերի սյունակները փակվել, թերթներն ու հեռուստաընկերությունները փակվել են: Ծանոթներիդ մեծ մասը բանտում է: Գիտե՞ս՝ եթե դու հիմա մեզ հետ լինեիր, ամենայն հավանականությամբ, դու էլ բանտում կլինեիր: Բա որ ասում եմ՝ պառկի՛ր պառկածդ տեղում», - գրել է Էնգինը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Դինքի սպանության հետ կապված դատական գործը մնում է չհանգուցալուծված մինչ օրս:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus