Կերչի նեղուցում այրված նավերի վրա Թուրքիայի 16 քաղաքացի է եղել. թուրք պաշտոնյա
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմար Չելիքը հայտնել է, որ Կերչի նեղուցում այրված երկու նավերում, ըստ նախնական տվյալների, Թուրքիայի 16 քաղաքացի է գտնվել, այս մասին գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
«Նավերից մեկի վրա պայթյուն է որոտացել, առաջացել է հրդեհ, որը տարածվել է մյուս նավի վրա: Ըստ նախնական տվյալների՝ երկու նավերի վրա 31 մարդ է գտնվել, նրանցից 16-ը թուրք են: Նավերը Տանզանիայի դրոշի տակ են նավարկել, սակայն չի բացառվում, որ դրանք պատկանած լինեն Թուրքիայի քաղաքացու»,- ասել է Չելիքը:
Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ Կերչի նեղուցում երկու նավերի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է նվազագույնը 11 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի մասին:
Հայտնի է, որ նավի վրա եղել են նաև Հնդկաստանի քաղաքացիներ: