Կերչի նեղուցում երկու նավի վրա բռնկված խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 10-ի. լրատվամիջոցներ
Կերչի նեղուցում երկու նավի վրա բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 10 մարդ, այս մասին հաղորդում է «ТАСС» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհի մասին: Նշվում է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հայտնի է, որ Տանզանիայի դրոշի տակ նավարկող «Կադնի» և «Մաեստրո» նավերը գտնվել են Ռուսաստանի ծովային տարածքից դուրս:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է tert.am-ը, նավերի վրա Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող 31 մարդ է եղել: Ենթադրվում է, որ կրակը բռնկվել է նավերից մեկի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Այլ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում: