Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՀ էներգետիկ համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, քանի որ  կորսված է համակարգի համալիր ընկալման հնարավորությունը․ Արա Մարջանյան

Էներգետիկայի նախարարության կառուցվածքային փոփոխությունները չեն բարձրացնի ոլորտի արդյունավետության աշխատանքը։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանում էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։ Նա կարծում է, որ ոլորտը ճիշտ ախտորոշելու խնդիր կա։

«Պետք է փաստել, որ անցած 20 տարիների ընթացքում էներգետիկ ոլորտը երբեք չի ղեկավարվել էներգետիկի կողմից, և անցած տասնամյակների ընթացքում մենք տեսնում ենք էներգետիկ ոլորտի դեգրադացում, իսկ վերջին 5-7 տարվա ընթացքում ընդհանրապես կորավ էներգետիկ ոլորտի՝ որպես միասնական համալիրի ընկալումն ու  կառավարումը։ Այս ոլորտում տարբեր արտահայտումներ եղան՝ սկսած 2015 թ.-ի համակարգային ճգնաժամից»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ Մարջանյանը նկատեց, որ այս ընթացքում էներգետիկ ոլորտում նաև հաջողություններ են գրանցվել, օրինակ՝ Երևան ՋԷԿ-ի կառուցումը, բարձրավոլտ ենթակայությունների մոդեռնիզացիան, բարձրավոլտ գծերի կառուցումը և այլն։ Սակայն նաև արձանագրեց, որ այս հաջողություններն անցյալում են, իսկ համակարգը կանգնած է մարտահրավերների առաջ, քանի որ կորսված է համակարգի համալիր ընկալման հնարավորությունը։ Ինչ վերաբերում է վերականգնվող էլէներգիային, այսինքն՝ հողմային կամ արևային ՀԷԿ-երին, Արա Մարջանյանը նշեց, որ մինչև 2000-ականների  կեսերը ՀՀ-ն տարածաշրջանում առաջատար երկիր էր վերականգնվող էներգիայի զարգացման տեսանկյունից։

«ՀՀ-ում ստեղծված էր ամենանպաստավոր պայմանները ամբողջ տարածաշրջանի երկրների էներգետիկայի այդ ոլորտները զարգացնելու համար։ Օրինակ՝ փոքր ՀԷԿ-երի առումով գրանցեցինք բավականին  հաջողություններ, իսկ այսօր տոկոսային առումով փոքր ՀԷԿ-երը Հայաստանում ընդհանուր էլէներգիայի 7-10 տոկոս են տալիս, ինչը ՀՀ-ն աշխարհի կտրվածքով դարձնում է առաջատար երկրներից մեկը։ Ցավոք սրտի, այստեղ կա նաև խնդրի հակառակ կողմը, քանի որ օրենսդրական դաշտը և  կազմակերպչական որոշ միջոցառումներն այնքան գրավիչ դարձրին փոքր ՀԷԿ-երի ոլորտը, որ խախտվեցին բնապահպանական ու ջրօգտագործման որոշ նորմեր»,- մանրամասնեց Մարջանյանը։

Փորձագետը, խոսելով ՀՀ-ի՝ որպես էլէներգիա արտահանող երկիր տարածաշրջանում դիրքերի թուլացմանը, քանի որ մեխանիզմներ և գործիքներ են ստեղծվում Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էներգետիկ ոլորտում երկխոսությունն ակտիվացնելու և զարգացնելու համար, ասաց, թե ՀՀ-ն տարածաշրջանում եղել է էներգետիկ լրջագույն հաբ և արտահանող երկիր։

«Այսօր էլ մենք մոտավորապես 1 մլրդ կիլովատ էլէներգիա ենք արտահանում Իրան. ճիշտ է, Իրանից ստանում ենք գազ, փոխարենը՝ տալիս էլէներգիա։ Այլ բան է, որ առկա են նաև մտահոգիչ տենդենցներ, ուժեղանում է Թուրքիա-Ադրբեջան -Վրաստան էլէներգետիկ կամուրջը, որն ի սկզբանե միտված էր Հայաստանը մեկուսացնելուն։ Ցավոք, նրանց աշխատանքները շատ ավելի արդյունավետ ու ինտենսիվ են, քան ՀՀ-ի ձեռնարկած միջոցները։ Այս առումով, կարծում եմ, որ ժամանակին Հայաստանը խափանեց իր աշխատանքը Սևծովյան կազմակերպության համագործակցությունում, քանի որ հենց այդ կազմակերպության շրջանում էր, որ հասունացվեց Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էլէներգետիկ կամրջի շինարարությունը»,- շարունակեց Մարջանյանը։

Վերջինիս խոսքով՝ ՀՀ-ը հիմա էլ փորձում է ճեղքել ստեղծած շրջափակումը՝ Հյուսիս-հարավ առանցքով։ Նա հիշեցրեց, որ ընթանում են Իրան-ՀՀ-ՌԴ-Վրաստան բանակցությունները, որոնց արդյունքում այս 4 երկրները պետք է կապվեն 4000 կվտ լարման դասին հաղորդման գծերով։ 

Դիտարկմանը, որ վերջին շրջանում ավելի է խորանում էներգետիկ երկխոսությունը Իրանի և Ադրբեջանի միջև, ինչը հատկապես արտահայտվեց 2018 թվականին, մասնավորապես, հունվարից ի վեր արդեն Ադրբեջանն է էլեկտրաէներգիա արտահանում դեպի Իրան՝ մոտավորապես 80 մեգավատ հզորության, իսկ 2019-ին այդ հզորությունը կհասնի 180 մեգավատի, Արա Մարջանյանն արձագանքեց, թե այս մարտահրավերներին հակազդելու համար հարկավոր է էներգետիկային մոտենալ որպես համալիր ոլորտ։

«Էներգետիկան ճարտարագիտության առանձին համալիր ոլորտ է, ցավոք սրտի, այսօր դա լավ չեն գիտակցում։ Պետք է հասկանալ, թե ինչպես պետք է արդյունավետ ընդլայնել Իրանի հետ էլէներգետիկ համագործակցությունը և այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվում են։ Վստահ եմ՝ 3-րդ բարձրավոլտ գծի թողարկումով ՀՀ-ն իր ծանրակշիռ խաղաթուղթը կունենա»,- ավելացրեց փորձագետը։

Հայաստանում էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետը, անդրադառնալով Ադրբեջանի՝ էլէներգիա արտահանող երկիր դառնալուն, ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ Ադրբեջանը չունի էլէներգիայի ավելցուկ և ունակ չէ երկարաժամկետ գեներացող էլէներգիա արտահանել։ Ըստ նրա՝  Ադրբեջանն ինքն ունի էլէներգիայի կարիք։

«Գրեթե նույնը կարող եմ ասել Իրանի մասին, քանի որ Իրանի էլէներգիայի ավելցուկ չունի, այլ ունի պահանջարկ։ Ադրբեջանն էլ բավարարել չի կարող այդ պահանջարկը, իսկ Ադրբեջան-Թուրքիա-Իրան կամրջի մասին խոսելը վաղաժամ է, քանի որ չկան մշակված ծրագրեր ու ենթակառուցվածքներ»,- եզրափակեց Արա Մարջանյանը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus