Ֆրանսիայում մահացել է Փարիզի կոմս, արքայազն Հենրին
Ֆրանսիայում 85 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիայի դուքս, Փարիզի կոմս, արքայազն Հենրի Օռլեանցին, այս մասին հաղորդում է Figaro պարբերականը:
Նշվում է, որ Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպ Առաջինի հետնորդ արքայազնի մահվան մասին լրատվամիջոցին հայտնել է նրա որդի Ժանը:
«Տխրությամբ հայտնում եմ ձեզ իմ հոր՝ Փարիզի կոմսի մահվան մասին, դա տեղի է ունեցել այսօր առավոտյան»,- ասել է նա թերթի հետ զրույցում:
Հենրի Օռլեանցին ծնվել է 1933 թվականին Բելգիայում: Նա հանդիսանում էր Բուրբոնների արքայական տոհմի Օռլեանի թագավորական տան առաջին դեմքը: 1999 թվականից նա համարվում էր ֆրանսիական գահի հավակնորդ: