Կերչի նեղուցում Տանզանիայի դրոշի տակ նավարկող երկու նավ է այրվում (տեսանյութ)
Կերչի նեղուցում Տանզանիայի դրոշի տակ նավարկող երկու նավի վրա խոշոր հրդեհ է բռնկվել, այս մասին հաղորդում է gazeta.ru-ն: Ըստ աղբյուրի՝ ենթադրվում է, որ կրակը բռնկվել է նավերից մեկի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Նշվում է, որ պայթյունից հետո նավերից մեկի վրա բռնկված կրակը արագ տարածվել է մյուս նավի վրա: Պայթյունի պատճառները հայտնի չեն: Հայտնի է, որ փրկարարներն այժմ շտապում են դեպի դեպքի վայր: Նավերում գտնվող մարդկանց վիճակի մասին տեղեկություններ չկան:
Իր հերթին բրիտանական Reuters գործակալությունը հաղորդում է, որ նավերի վրա Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող 31 մարդ կա: Ըստ աղբյուրի՝ որոշ նավաստիներ դուրս են թռչում նավերից՝ փորձելով փրկել սեփական կյանքը: