Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Չնայած միջազգային հանրության միջնորդությունը կարևոր է և օգտակար՝ հակամարտությունը կարող է լուծվել միայն մասնակիցների կողմից. Ռ. Կիրակոսյանը՝ ԼՂՀ խնդրի մասին

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ քանի դեռ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացը թվում է, որ շարժում է նոր, ավելի դրական ուղղությամբ, միջազգային հանրությունը նոր հնարավորություն է ստանում աջակցելու կողմերի միջև վստահության մեխանիզմների ստեղծմանը:

Նա Tert.am-ի հետ զրույցում, սակայն, նկատեց՝ միջազգային հանրության դերը արդյունավետ չի լինի այնքան ժամանակ, մինչև այն հիմնված չլինի մի քանի կարևոր գործոնների վրա:

«Ադրբեջանի անցյալի խոստումները զուգակցվում են սեփական պարտավորությունները չկատարելու՝ այդ երկրի պատմությամբ: Խոստումները չեն պահվել նախկինում, և Բաքուն ձախողել է իր խոստումների իրականացումը վերջին տարիներին: Դա նշանակում է, որ միջազգային հանրությունը կարիք ունի պահանջելու, որ Բաքուն բավարարի իրենց՝ վստահության մեխանիզմների ստեղծման ակնկալիքները»,- ասաց նա:

Երկրորդ, նման աջակցությունը վստահության մեխանիզմների ստեղծման համար, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, կարող է լինել բոլոր կողմերի ներառումը. Ղարաբաղը պետք է ներկա և ներկայացված լինի:

«Եվ վերջում, միջազգային հանրությունը պետք է մեծացնի իր լսարանը. առավել շատ ներառի քաղաքացիական հասարակությանը և ներկայացնի նրանց տեղեկատվություն խաղաղ բանակցություններից, բայց նաև պետք է չպարտադրի որևէ քաղաքական դիրքորոշում:

Հակամարտությունը կարող է լուծվել միայն հակամարտության մասնակիցների կողմից, և չնայած որ միջազգային հանրության աջակցությունն ու միջնորդությունը կարևոր են և օգտակար, դա միակ լուծումը չէ»,- ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus