Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԵՄ-ում վախենում են, որ Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթի վավերացումից հետո Հայաստանը շարունակելու է ամրացնել Եվրասիական միությունը. Ալեքսանդր Ռար

Հայաստանն ունի շանս, ցույց տալու, որ կարող է գործել ոչ թե «կամ-կամ», այլ՝ «և-և» սկզբունքով: Դա կախված է Հայաստանի իշխանությունների իմաստությունից, քաղաքական կամքից, որոշումներ կայացնելու ունակությունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը: Նա նշեց, որ իր համար պարզ է` Հայաստանը չի կարող դուրս գալ ԵԱՏՄ-ից, որովհետև տնտեսապես շատ է կախված ու կապված Ռուսաստանի հետ, ուստի Հայաստանը պետք է շարունակաբար բացատրի Եվրամիության, որ պատմականորեն Հայաստանը չի կարող խզել իր հարաբերությունները ՌԴ հետ, բայց ուզում է նաև համագործակցել ԵՄ հետ:

- Հայաստանը սպասում է Եվրամիության անդամ-երկրների կողմից Ընդլայնված և համապարփակ համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը: Գերմանիան հենց այդ երկրների թվում է, որը չի վավերացրել փաստաթուղթը: Ինչի՞ն են սպասում ԵՄ երկրները:

- Կա պատմական շանս, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետև վտանգ կա, որ տեղի կունենա այն, ինչ Ուկրաինայում: Եվրամիությունում կան պաշտոնյաներ, որոնք բավական ազդեցիկ են և որոնք կարծում են, որ Հայաստանը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է լինել Եվրամիության հետ, ստանալ աջակցություն ԵՄ-ից, օգտվել Արևմուտքի տված բոլոր հնարավորություններից, թե ոչ: Եթե Հայաստանն ուզում է, ապա պետք է «դիստանցիա» պահի Ռուսաստանից, դադարի ակտիվ դեր ունենալ Եվրասիական տնտեսական միությունում: Սա տեղի ունեցավ Ուկրաինայի ու Վրաստանի դեպքում: Եվրոպական քաղաքականության համար սա շատ առանցքային հարց է, այո, այն դեստրուկտիվ է, բայց եվրոպական քաղաքական կյանքում օրակարգային է:

Բայց կան նաև եվրոպացի պաշտոնյաներ, որոնք դասեր են քաղել և չեն ցանկանում երկիրը կանգնեցնել ընտրության առջև՝ կա՛մ մենք, կա՛մ Ռուսաստանը: Չի կարելի հետխորհրդային երկրներին կանգնեցնել նման ընտրության առջև:

Հայաստանն ունի շանս` ցույց տալու, որ կարող է գործել ոչ թե «կամ-կամ», այլ՝ «և-և» սկզբունքով: Դա կախված է Հայաստանի իշխանությունների իմաստությունից, քաղաքական կամքից, որոշումներ կայացնելու ունակությունից: Ինձ համար պարզ է` Հայաստանը չի կարող դուրս գալ ԵԱՏՄ-ից, որովհետև տնտեսապես շատ է կախված ու կապված Ռուսաստանի հետ, ուստի Հայաստանը պետք է շարունակաբար բացատրի Եվրամիության, որ պատմականորեն Հայաստանը չի կարող խզել իր հարաբերությունները ՌԴ հետ, բայց ուզում է նաև համագործակցել ԵՄ հետ:

Հայաստանը պետք է շատ հստակ ներկայացնի, թե որոնք են ԵԱՏՄ-ում ստանձնած իր պարտավորությունները և ինչպիսի՞ նոր պարտավարություններ պաշտոնական Երևանը կարող է ստանձնել ԵՄ հետ հարաբերվելիս, որոնք ոչ մի դեպքում չեն հակասի միմյանց: Միշտ կարելի է գտնել եզրեր, ինչպես դա անում են Մոլդովան, Բելառուսը:

- Եվրամիությունը վախենում է համաձայնագրի վավերացման արդյունքում Ռուսաստանի հնարավոր պատասխանի՞ց:

- Եվրամիությունը դեռևս չի վավերացնում համաձայնագիրը, որովհետև ուզում է, որ այն լինի միջոց՝ Հայաստանը Եվրամիությանը մոտեցնելու համար: Վախենալու հարց չկա, ոչ մեկ չի կարծում, որ Ռուսաստանը վավերացման հաջորդ օրը նարնջագույն հեղափոխություն կսկսի Հայաստանում: ԵՄ-ում վախենում են, որ համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը շարունակելու է ամրացնել Եվրասիական միությունը: Եվրոպան ցանկանում է, որ Հայաստանն առաջին հերթին խորացնի իր հարաբերությունները ԵՄ հետ և մեջքով շրջվի ԵԱՏՄ-ին: Կան պաշտոնյաներ, որոնք ուզում են, որ Հայաստանը Եվրամիության օգտին 100 տոկոսանոց ընտրություն կատարի:

- Չկա՞ ընկալում, որ Հայաստանն ունի խնդիրներ Ադրբեջանի, Թուրքիայի հետ, կա չլուծված հակամարտություն և չի կարող «մեջքով կանգնել» ՌԴ-ին:

- Գերմանիայում այս ամենը լավ հասկանում են: Բայց Գերմանիայում գերակշռում են պատմական մտածողությամբ օժտված դիվանագետները: ԵՄ շատ երկրներում, ցավոք, գործիչներ կան, որոնք թքած ունեն պատմության, անցյալի, մենթալիտետի, ավանդույթների, մշակութային կապերի վրա: Նրանք կարծում են, որ եթե դու առաջ ես տանում իրենց լիբերալ արժեքները, ուրեմն կընկնես դրախտ, հակառակ դեպքում, եթե ԵՄ հետ չես, ուրեմն կգնաս դժոխք: Այս պարզունակ, պրիմիտիվ քաղաքականությունը, «սև ու սպիտակ» գույներով ներկված քաղաքականությունը հանգեցնում է այն իրավիճակին, որը եղավ Ուկրաինայում: Հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունները սա լավ հասկանում են և տեր կկանգնեն իրենց շահին, միայն դրախտ ընկնելու համար չեն գնա սրան:

- Ինչո՞ւ ԵՄ այդ պաշտոնյաները, որոնց  մասին խոսում եք, դասեր չեն քաղել Ուկրաինայի հետ տեղի ունեցածից:

- Նրանք Ուկրաինայից բուֆերային երկիր սարքեցին, Ռուսաստանի դեմ բուֆեր սարքեցին, Հայաստանը դրան չի գնա, որովհետև հսկայական խնդիրներ ունի Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ և Ռուսաստանի հետ առճակատվելը Հայաստանի համար ճակատագրական կլինի:

- Եթե ամփոփենք, նկատի ունեք, որ ԵՄ-ՀՀ համաձայնագրի վավերացումը կարող է ձգվել տարիներո՞վ:

- Ցավոք, այս գործընթացը կարող է տևել հավետ: Հայաստանից պահանջում են մոտենալ եվրոպական ստանդարտներին: Սա մկրատի և բլիթի քաղաքականություն է ու Հայաստանը կզգա այն իր վրա: Ամեն ինչ կստանաք, եթե մոտենաք մեզ, ոչ, ուրեմն մենք դիստանցիա կպահեք: Սա շատ նման է Մոլդովայում տիրող վիճակին: Սա է ներկայիս Եվրոպական միությունը: ԵՄ-ն ուզում է ձգտեն իրեն, լուրջ չընդունեն մնացած միությունները: Բայց Հայաստանը այլ հարթության, այլ տարածության, այլ ժամանակի մեջ է:  Թող ԵՄ այդ պաշտոնյաները գան Հայաստան, մի օր մնան, շփվեն մարդկանց, քաղաքական գործիչների հետ, ոչ թե իրենց գրասենյակներում թղթեր կարդան ու որոշումներ կայացնեն:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus