Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու միջնորդությունը մերժվել է

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել է, տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակը։


Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը և Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը 2018թ. դեկտեմբերի 21-ին միջնորդություն էին ներկայացրել՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում պահվող մեղադրյալ Ա. Ռ.-ին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխել:


ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանը միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ նշում է, որ ձերբակալումից հետո Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայից ՀՀ համապատասխան հիմնարկ տեղափոխելը հակասում է ՌԴ օրենսդրությանը: Նա հղում է արել հայ-ռուսական համաձայնագրին և ընդգծել այն դրույթը, որ նման դեպքերում ՀՀ իրավասու մարմինները գործողություններ են իրականացնում ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ, եթե դրանց կատարումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը:


Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները 2019թ. հունվարի 17-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին բողոքարկել են միջնորդությունը մերժելու՝ վարույթն իրականացնող մարմնի՝ 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշումը:


«Համաձայանագրում հստակ նշված է, որ ռուսական ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց կատարած հանցագործությունների դեպքում գործում է ՀՀ օրենսդրությունը, այսինքն՝ պետք է առաջնորդվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով, այն է՝ ռուս զինծառայող Ա. Ռ.-ը պետք է պահվի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում գործող ձերբակալվածներին/կալանավորվածներին պահելու վայրերում: Ռուսական 102-րդ ռազմաբազան այդպիսի վայր չէ: Կատարված հանցագործությունն էլ չի դասվում ՌԴ և ՀՀ միջև կնքված համաձայնագրի այն բացառությունների շարքին, որոնց դեպքում գործում է ՌԴ օրենսդրությունը», - հիմնավորել են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները։


Նրանք նշել են, որ Ա. Ռ.-ին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքում միայն հնարավոր կլինի պնդել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության մասին։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus