Թերեզա Մեյ. «Մեծ Բրիտանիան Եվրամիությունը լքելու ընթացքում պետք է հարգի Բելֆաստի համաձայնագրի պահանջները»
«Բրեքզիթի» վերաբերյալ՝ Համայնքների պալատի կողմից մերժված համաձայնագրով նախատեսվում էր պահպանել այն իրավիճակը, որ առկա է Իռլանդիայի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի սահմանին 1998 թվականի Բելֆաստի պայմանագրի դրույթների համաձայն: Դրանք հնարավորություն են տալիս կղզու բոլոր բնակիչներին` թե՛ Մեծ Բրիտանիայի, և թե՛ Իռլանդիայի քաղաքացիներին ազատորեն տեղաշարժվել կղզու տարածքում: ԵՄ հետ համաձայնագիրը նաև նախատեսում էր, որ Հյուսիսային Իռլանդիան պետք է ԵՄ միասնական մաքսային գոտում մնա մինչև 2020 թվականի ամառ: