Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը խոսելով դեկտեմբերյան ընտրությունների մասին, մասնավորապես, ասել է՝ Հարգելի գործընկերներ, Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը։ Ժողովրդի քվեով ձեւավորվեց խորհրդարան եւ միջազգային կառույցները եւս հաստատեցին ընտրությունների լեգիտիմությունը։ Ես եւս …