Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նյութեր են նախապատրաստվում Գյումրիում բնակարանների բաշխման հնարավոր չարաշահումների մասին

Դատախազությունում նյութեր են նախապատրաստվում 1988-ի երկրաշարժից հետո Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացում տեղ գտած հնարավոր չարաշահումների մասին դիմումի հիման վրա, «Ազատությանը» փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:


Դիմումը ներկայացրել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը, ով պնդում է, որ ընդգրկվելով տնակների հաշվառման գործընթացում՝ իր ձեռքի տակ է հայտնվել տվյալների բազա, որի ուսումնասիրությամբ պարզել է, որ երկրաշարժին փլված մեկ բնակարանի դիմաց 6-ն է հատկացվել, կամ նույն անձը 3 բնակարան է ստացել:


«Առաջինը եղել է, որ էդ փաստի վեց բանակարան են տրամադրել, ճիշտ է՝ տարբեր մարդկանց են տրամադրել, բայց դա էլ օրենքի խախտում է։ Ինչո՞ւ են տրամադրել, եթե էդ մարդը բնակարան չի կորցրել, ոչ մի առնչություն չունի փլված հասցեի հետ, ինչո՞ւ է ինքը պետությունից տուն ստացել», - նշեց Մհեր Խաչատրյանը։



Խաչատրյանն ասում է՝ ինքը հրապարակում է միայն այն փաստերը, որտեղ ակնհայտ երևում է, որ բնակարանների բաշխման գործընթացում տեղի է ունեցել չարաշահում: Նրա ձեռքի տակ հայտնվել է բազայի 70 տոկոսը, վստահ է, որ մնացած 30 տոկոսի ուսումնասիրությամբ ևս չարաշահումներ կբացահայտվեն: Բնակարնների բաշխումը տարբեր ժամանակահատվածներում տարբեր կառույցներ են իրականացրել, սկզբում քաղաքապետարանը, հետո մարզպետարանը վերջին տարիներին էլ, նախքան լուծարվելը, քաղաքաշինության նախարությունը:


Երկրաշարժին, ըստ պաշտոնական տվյալների, Գյումրիում շուրջ 20 հազար 600 բնակարան է փլուզվել, կառուցվել է 21 հազարը: Եթե բնակարան է հատկացվել տունը չկորցրած ընտանիքի, դա խոսում է մի քանի հանցագործությունների մասին, կարծում է փաստաբան Հայկ Հարությունյանը:


«Գնում է պաշտոնական դիրքի չարաշահում, գնում է փաստաթղթի կեղծիք, գնում է նույնիսկ պետության գույքի յուրացման խնդիր ապօրինի ճանապարհով, կոռուպցիոն ռիսկեր կարող է հայտնաբերվի այդ ընթացքում։ Բնականաբար, հասկանում ենք, որ այդ ամենը, եթե արվել է, եթե հիմնավորվում է, որ կա էդտեղ հանցագործության հատկանիշներ, դա չէր կարող.... եթե այսինք պաշտոնատար անձինք, որոնք ստորագրել են այդ փաստաթղթերի տակ, բնականաբար, նաև այդտեղ կլինեն կոռուպցիոն ռիսկեր», - ընդգծեց Հայկ Հարությունյանը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus