Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար առաջին նիստի ընթացքում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը ներկայացրեց դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ դիտորդական առաքելության կողմից արձանագրված դիտարկումների արդյունքները: Նա շեշտեց՝ թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նախադրյալներ են ստեղծվել և հայտարարեց. «Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են հանգիստ և խաղաղ մթնոլորտում, …