Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի» գործով դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր տեղի ունեցավ «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը։

Հայցվոր կողմի` Սեդրակ Քոչարյանի շահերի ներկայացուցիչն է Անի Ալավերդյանը, իսկ պատասխանող կողմի` Արթուր Վանեցյանի ներկայացուցիչն է Վահագն Գրիգորյանը:

Կողմերը հաշտության չգնացին, Արթուր Վանեցյանի ներկայացուցիչը նշեց, որ քրեական գործը որևէ մեկի դեմ ուղղված չէ: «Ես ուզում էի ճշտել՝ պարոն Սեդրակ Քոչարյանը Կոնգրեսի սեփականատերն է, թե ոչ»,-հարցրեց նա, իսկ հայցվող կողմը դրական պատասխան տվեց:

«Դուք նշում եք, թե չգիտեք, թե ով է կոնկրետ հյուրանոցի սեփականատերը, նույն հաջողությամբ կարող եմ հազար հոգի բերել, որ կասեն՝ գիտեն: Եթե պատասխանող կողմը հայտարարություն է արել առանց իմանալու, թե ով է սեփականատեր, փաստորեն անպատասխանատու հայտարարություններ են եղել»,-ասաց Անի Ալավերդյանը:

Վահագն Գրիգորյանն ասաց, որ ոչ թե պատասխանողը պետք է ապացուցի, թե ում է նկատի ունեցել, այլ հայցվոր կողմը պետք է ապացույցներ ներկայացնի:

Նիստը հետաձգվեց, սակայն չնշվեց, թե երբ է լինելու հաջորդ նիստը:

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ՝ պահանջելով «փոխհատուցել զրպարտության դիմաց և հրապարակայնորեն հերքել» 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանի հայտնած այն միտքը, թե «Ռոբերտ Քոչարյանը, 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով, դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus