Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պաշտոնյաների կողմից պարգևատրումների տեսքով վարձատրությունը վկայություն է ՀՀ-ում կոռուպցիայի իրողության մասին ամենաբարձր մակարդակով. «Երկիր ծիրանի»

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևատրումների տեսքով վարձատրելու Հայկ Մարությանի, իսկ մարզպետների կողմից իրենց և իրենց աշխատակիցներին պարգևատրումների տեսքով վարձատրությունը վկայություն է Հայստանում կոռուպցիայի իրողության մասին ամենաբարձր մակարդակով:

Այս մասին ասված է «Երկիր ծիրանի» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հանրային իշխանությունների ներկայացուցիչների վարձատրությունը հանրային գումարներից` պետական բյուջեից, չի կարող լինել կամայական և առանց   oրենքով նախատեսված հիմքի: Ներկայիս գործադիր իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իբրև Հայաստանում կոռուպցիա չկա, մինչդեռ նրա կողմից նշանակված մարզպետները և նրա կողմից ըստ էության նշանակված Երևանի քաղաքապետը կատարել են գործողություններ, որոնք բնութագրվում են որպես կոռուպցիոն գործարքներ:

Թավշյա կոռուպցիայի երկու դեպքերի նկարագրությունը, որոնցից մեկը առընչվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից կատարված գործողությանը` քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևատրումների տեսքով վարձատրելուն, իսկ երկրորդը մարզպետների կողմից իրենց և իրենց աշխատակիցներին պարգևատրումների տեսքով վարձատրությանը վկայություն է Հայստանում կոռուպցիայի իրողության մասին ամենաբարձր մակարդակով:

Հայկ Մարությանի դեպքում դեռ պարզ չէ նա ում է պարգևատրել, որքան և ինչ սկզբունքով (Հայկ Մարությանը պարգևատրված անձանց անունները, նրանց տրված գումարի չափը գաղտնի է պահում): Հայկ Մարությանի կողմից կատարված գործողության իրավակարգավորումը պետք է տեղի ունենար Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքով և  Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով, մինչդեռ այս ընթացակարգերի պահպանման վերաբերյալ Հայկ Մարությանը ապացույց չի ներկայացրել: Նրա կողմից կատարված պարգևատրումների վերաբերյալ օրենքով նախատեսված ինչ չափանիշ  է կիրառվել պարզ չէ:

Երկրորդ դեպքում` մարզպետների գործողությունները որպեսզի կրեն օրինական բնույթ. նրանք պետք է` պետական պաշտոն զբաղեցնող անձին (հանրային ծառայողին) պետական բյուջեից` այսինքն հանրային միջոցներից տրամադրեն պարգևատրում օրենքով նախատասված հիմքով: Տվյալ դեպքում մարզպետները պետք է ղեկավարվեին  Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, որը սահմանում է հետևյալը. Պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի)  գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար: Մինչդեռ պարգևատրում ստացած անձանց ծառայողական գործունեության  կատարողականի գնահատականը, նրանց կողմից հատուկ առաջադրանքներ և որակյալ գործունեության արդյունքը արձանագրված չէ:

Համաձայն Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետի՝ Պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, և նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս: Մարզպետների կողմից թավշյա կոռուպցիայի հետևանքով պարգևատրում են ստացել անձինք, ովքեր հանրային ծառայության մեջ են եղել մեկ կամ երկու ամիս, այսինք պակաս քան կես տարի` ինչը պահանջում է օրենքը:

Օրինականության սկզբունքի ոտնահարմամբ հանրային գումարների կառավարումը, և նախորդ իշխանության ժամանակ, և այսօր  արձանագրում է չարաշահումներ, որը բնութագրվում է, հանրային միջոցների յուրացում` կոռուպցիա, պետության կառավարման բարձր օղակներում:

Ցավալի է, սակայն փաստ, 2018  թվականի ապրիլյան Մեծ Համահայկական ընդվզումից հետո էլ կոռուպցիան Հայաստանում շարունակում մնալ պետական կառավարման բարձր մակարդակում:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կառավարման շուրջ 9 ամսյա գործունեությունը և մեղադրում նրան  Հայաստանում գործող շուրջ քառորդդարյա բռնապետական համակարգի շարունակականությունը ապահովելու հանցագործության մեջ, որը տեղի է ունենում նաև պետական կառավարման բարձր մարմիններում կոռուպցիոն գործարքների իրականցման միջոցով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus