Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Որպես հայ մարդ խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար. Մհեր Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Ն. Փաշինյանին

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, բաց նամակ է գրել՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի պարոն Փաշինյան, 
Ձեզ բազմիցս գրավոր դիմել եմ ընդունելության խնդրանքով, ներկայացրել եմ նաև իմ մտահոգություն հարցի էությունը, այն, որ որպես հրեշավոր կերպով սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող չեմ կարող հաշտվել Մհեր Ենոքյանի նկատմամբ հնարավոր ներման գործընթացի հետ` միաժամանակ խնդրելով ընդունելություն:

Ինձ Ձեր աշխատակազմից տեղեկացրել են, որ խնդիրը ներկայացվել է Ձեզ, և արդեն Դուք պետք է կարգադրություն անեք ինձ ընդունելու կամ չընդունելու հարցի վերաբերյալ:

Հարգելի պարոն վարչապետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող, որպես գիտության վաստակավոր գործիչ և վերջապես որպես հայ մարդ խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար»,-գրել է Միխայիլ Աղաջանովը:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: Արամ Հարությունյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:  2003-ին, մահապատիժը ՀՀ-ում վերացվել է, իսկ Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ 

Նշենք, որ լուրեր են պտտվում, որ Մհեր Ենոքյանն իրեն ներում շնորհելու խնդրագիր է  ներկայացրել և Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել:

Այս առնչությամբ Tert.am-ը պարզաբանում է խնդրել ՀՀ արդարադատության նախարարությունից, որտեղից հատնել են. «Ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus