Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Աշխարհի 26 ամենահարուստ մարդիկ նույնքան գումար ունեն, որքան աշխարհի ամենաաղքատ բնակչության 50%-ը. Oxfam

Oxfam բրիտանական բարեգործական կազմակերպությունը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի մեկնարկին ընդառաջ հրապարակել է զեկույց, համաձայն որի՝ աշխարհի ամենահարուստ 26 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հավասար է աշխարհի ամենաաղքատ մարդկանց կեսի (3,8 մլրդ մարդ) ընդհանուր ունեցվածքին:

Ինչպես նշում է The Guardian-ը, զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ 2018թ. հարուստների ու աղքատների միջև անդունդն ավելի է խորացել. հարուստներն ավելի են հարստացել (12% աճ), իսկ աղքատներն՝ ավելի աղքատացել (11% անկում):

Oxfam-ի տվյալներով՝ 2018թ. ընթացքում աշխարհի ավելի քան 2200 միլիարդատերերի հարստությունն ավելացել է 900 մլրդ դոլարով, օրական՝ 2,5 մլրդ դոլարով:

Մասնագետները նաև պարզել են, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր աշխարհում միլիարդատերերի քանակը կրկնապատկվել է. 2017-2018թթ. ընթացքում գրեթե յուրաքանչյուր երկու օրը մեկ նոր միլիարդատեր է «ծնվել»:

Մասնագետները ենթադրել են, որ աշխարհի միլիարդատերերից հարստության 1% հարկ գանձելու դեպքում տարեկան 418 մլրդ դոլար կհավաքվի, ինչը բավականաչափ կլինի աշխարհի բոլոր երեխաների համար կրթություն ապահովելու և տարեկան 3 մլն մարդու մահ կանխելու համար:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus