Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վճռաբեկը կոնկրետ քրգործով հիմնավոր է համարել ընտրական հանցագործություն կատարելու համար ռեալ ազատազրկմամբ պատժի նշանակման դատախազի և Վերաքննիչի դիրքորոշումները

2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին անձի կողմից կրկնակի քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացուցների բավարար համակցությամբ հիմնավորվել էր, որ ընտրության օրը առավոտյան քաղաքացի Հ. Ղ.-ն այցելել է Երևան քաղաքի 159-րդ դպրոցի տարածքում գործող թիվ 2/19 տարածքային ընտրական տեղամաս և, ներկայացնելով նույնականացման քարտը, սահմանված կարգով գրանցվելուց և քվեարկելուց հետո հեռացել: Րոպեներ անց, սակայն, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ վերադառնալով ընտրատեղամաս՝ ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին կրկին ներկայացրել է իր նույնականացման քարտը: Սակայն տեխնիկական սարքն արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու համար կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը:

Նշված հանցավոր արարքը կատարելու համար Հ. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, իսկ 2017թ. ապրիլի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Դատաքննության արդյունքում 2017թ. հոկտեմբերի 10-ի դատավճռով նշված անձը մեղավոր է ճանաչվել, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի ժամկետով: Դատարանը, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել, և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:

Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը մեղադրող դատախազի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան: Բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2018թ. փետրվարի 1-ի որոշմամբ այն բավարարել է՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և փոփոխելով՝ վերացրել Հ. Ղ.-ի   նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ընդունվել է վարույթ: Քննության արդյունքում, ՀՀ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարել մեղադրող դատախազի ներկայացրած իրավական դիրքորոշումը և վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված այն հետևությունները, որ Հ. Ղ.-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով անտեսվել է կատարված հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, իսկ պատժի՝ սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձի ուղղման, հանցագործությունների կանխման նպատակների իրագործումը հնարավոր է միայն ամբաստանյալի կողմից ռեալ ազատազրկման պատիժը կրելու պայմաններում, հետևաբար չկան նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու բավարար հիմքեր: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում է ընդունել մերժել պաշտպանի բողոքը և օրինական ուժի մեջ թողնել ամբաստանյալ Հ. Ղ.-ի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:

Որոշման պատճառաբանական մասում ՀՀ Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է. «...Ընտրական իրավունքի պատշաճ իրացման հետ կապված հանցագործությունների համար նշանակված պատիժն առանց հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող փաստական հանգամանքների առկայության պայմանականորեն չկիրառելը չի կարող ապահովել պատժի նպատակների արդյունավետ կենսագործումը և իր բացասական ազդեցությունը կունենա երկրում ընտրական գործընթացների կազմակերպման ու անցկացման բնականոն ընթացքի վրա»:

Այս դիրքորոշումն էր ընկած դեռևս 2017 թվականից ՀՀ դատախազության կողմից որդեգրված՝ ընտրական հանցագործությունների համար նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ դատական ակտերը վերադաս դատական ատյանում բողոքարկելու պրակտիկայի հիմքում: ՀՀ Վճռաբեկ դատարանի այս որոշումը նախադեպային էական նշանակություն կարող է ունենալ նմանատիպ հանցագործությունների համար պատժողական առավել խիստ քաղաքականության իրացման համար:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus