Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Էժան դիվիդենտներ ստանալ պետական հաստատությունների արժեզրկման և հեղինակազրկման գնով անթույլատրելի է. Արթուր Ղազինյանը՝ մարզպետներին քննադատողներին

Մարզպետների կողմից մարզպետարանի աշխատակիցների պարգևատրման փաստը քննադատելիս պետք է հաշվի առնել, որ 13-րդ աշխատավարձի վճարումը կայացած պրակտիկա է և նորույթ չէ Հայաստանի պետական կառավարման համակարգում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:

«Մարզպետն ինքը հանդիսանում է մարզպետարանի աշխատող, որը կազմակերպում, ղեկավարում և համակարգում է մարզպետարանի աշխատանքները և ունի իրավունք օգտվելու պարգևավճարից, որը նախատեսված է հատկացված բյուջեով և չի հակասում Հայաստանի օրենսդրությանը:

Իսկ համացանցում բարձրացված աղմուկը ես դիտարկում եմ որպես պարզունակ մանիպուլյացիա, որը նպատակ է հետապնդում վարկաբեկել ու հեղինակազրկել պետական հաստատություններն ու պաշտոնատար անձանց և առավել չքավոր բնակչության շրջանում նրանց նկատմամբ առաջացնել հակակրանք ու անվստահություն:

Իշխանությունն անփորձ է, չի պատկերացնում պետական կառավարման ամբողջ համակարգը և չունի համակարգային մոտեցում առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Հետևաբար թույլ է տալիս մեծ թվով շատ ավելի լուրջ սխալներ` ինչպես գիտակցաբար, այնպես էլ անգիտակցաբար, որոնք պետք է բարձրաձայնել, քննադատել:

Բայց էժան դիվիդենտներ ստանալ պետական հաստատությունների արժեզրկման և հեղինակազրկման գնով ուղղակի անթույլատրելի է:

Մի արեք, պարզապես մի արեք: Դուք կհեղինակազրկեք ու կվարկաբեկեք, իսկ հետո մենք տարիներով չենք կարողանա բարձրացնել պետության և պետական ինստիտուտների հեղինակությունն ու վարկանիշը` առանց որի մենք չենք ունենա ուժեղ պետություն և ամուր պետականություն»,-գրել է Արթուր Ղազինյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus