Սարկիսով. Ամենաուժեղ ֆուտբոլիստը, որի հետ երբևէ խաղացել եմ, Մխիթարյանն է
Հայաստանի հավաքականի և «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը Instagram-ի Story բաժնում պատասխանել է երկրպագուների հարցերին:
Պատասխանելով այն հարցին, թե ով է ամենաուժեղ ֆուտբոլիստը, որի հետ ինքը երբևէ խաղացել է, Սարկիսովը նշել է Հենրիխ Մխիթարյանի անունը:
Հարց է ուղղվել նաև կարիերայում անցկացրած ամենավառ խաղի մասին.
«Իռլանդիա-Հայաստան խաղը: Շատ կարևոր և որոշիչ խաղ էր»,- գրել է Սարկիսովն ու լուսանկար հրապարակել այդ խաղից:
Իսկ այն հարցին, թե հավաքականի խաղացողներից ում հետ է ամենամտերիմը, Սարկիսովը պատասխանել է.
«Ռուսլան Կորյանի»: