Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել Երևանում խանութից խոշոր չափերով գողություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խանութից խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի բնակիչը՝ ծնված 1977թ., խանութից գողություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Արմավիրի մարզի՝ 1995թ. ծնված բնակչի հետ, 2017 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գործող խանութի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել ներս, իսկ ընկերը, կանգնելով մուտքի դռան մոտ, հսկել է տարածքը:

Այնուհետև Երևանի 42-ամյա բնակիչը դուրս է բերել տարբեր տեսակի ծխախոտներով լի պարկ, ալկոհոլային խմիչքներ, քաղցրավենիք և այլ իրեր, այդ թվում՝ գումար, բանկային քարտ,  որոնք նրանք տեղափոխել են Երևանի բնակչի վարձակալած բնակարան։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն օրը Արմավիրի մարզի 24-ամյա բնակիչը գողացված բանկային քարտով կատարել է կանխիկացման գործարք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 42-ամյա բնակչին և Արմավիրի 24-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus