Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայտարարվեց մամուլի հանդեպ որսի սեզոնի բացումը. 2019թ․ ՀՀ-ում դառնալու է մամուլի նկատմամբ ճնշումների տարի. Աղասի Ենոքյան

2019թ․ Հայաստանում դառնալու է մամուլի նկատմամբ ճնշումների տարի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Փորձագետների շրջանում կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում դիմագրավել Ղարաբաղի հարցով ճնշումներին, և, ի վերջո, գնալու է լուրջ զիջումների։ Չի բացառվում, որ զիջումներն այնքան խորանան, որ հետագայում կասկածի տակ դնեն Հայաստանի Հանրապետության գոյությունը, սակայն ՀՀ քաղաքացիները այդ խնդիրները չեն քննարկում։

Դրա փոխարեն հանրային օրակարգ են նետված բազմաթիվ այլ խնդիրներ՝ էկոլոգիա, կոռուպցիա, մարդու իրավունքներ, մահապարտների իրավունքներ, ԼԳԲՏ և կենդանիների իրավունքներ և այլն։ Իհարկե, դրանք բոլորն էլ Հայաստանի զարգացման համար կարևոր են , բայց այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի գոյություն ունենալ։ 

Այս կեղծ օրակարգի տարածման կարևորագույն պատճառը ընդդիմության բացակայությունն է։ Դժվար է պատկերացնել, որ Բարգավաճ կամ Լուսահոգի Հայաստանները կարող են անվտանգության հիմնահարցեր բարձրացնել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ, քանի որ նրանք ընձյուղված են այդ իշխանությանը։

Արտախորհրադարանական ընդդիմությունը իշխանության կորստից և ընտրություններում պարտությունից հետո դեռևս իր վերքերն է լիզում։

Նիկոլ Փաշինյանին ինստիտուցիոնալ ընդդիմախոս կարող է լինել մամուլը և այդ պատճառով էլ տարվա սկզբից նա նետվեց մամուլին լռեցնելուն։ Իշխանական խաշի վերաբերյալ հրապարակմանը անհամարժեք բուռն ռեակցիայից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նախկին իշխանությունների կողմից լրատվամիջոցների 90%-ին տիրապետելու մասին։

Այնուհետև նրան կից փորձագետները սկսեցին խոսել այս ոլորտում սեփականության վերաբաշխման անհրաժեշտության մասին։ Լիլիթ Մակունցը խորացնում է Նիկոլ Փաշինյանի միտքը և հասարակության երախտագիտությունն է պահանջում լրատվամիջոցներին չճնշելու համար։

Մի խոսքով, հայտարարվեց մամուլի հանդեպ որսի սեզոնի բացումը»,-գրել է քաղաքագետը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus