Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եթե կարծում ենք՝ պետք է սահմանափակել պարգևավճարները, ղեկավար մարմինը չպետք է իրեն պարգևատրի, ապա պետք է հանել օրենքից այդ դրույթը. Լ. Մակունց

Որքանով ես տեղյակ եմ, մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով և չեն գերազանցել իրենց լիազորությունները. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ 6-7 ամիս աշխատած մարզպետներն իրենք իրենց պարգևատրել են:

«Եթե խոսում ենք ընդհանուր առմամբ, ապա պետք է իմանալ, որ  պարգևատրումները միայն մարզպետարաններում չեն եղել, եղել են պետական բոլոր մարմիններում՝ ԱԺ-ում, նախորդ ԱԺ-ում, պետք է հասկանալ, որ ընդունում ենք այդ մոտեցումը մի կառույցի համար նորմալ, իսկ մյուսի համար՝ ոչ»,-ասաց նա:

Պարգևատրման ինստիտուտի մասին խոսելով՝ նա նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ հաճախությամբ ենք դրանք լինում: «Այստեղ խնդիրը ցածր աշխատավարձերն են, նաև լավագույն աշխատողները, իհարկե, խրախուսման, պարգևատրումների կարիք ունեն: Մարզպետն ինքն իրեն պարգևատրում է, դա օրենքի լիազորությունների շրջանակներում է»,-ասաց նա:  

Ըստ խմբակցության ղեկավարի՝ այլ հարց է, թե ինքը սուբյեկտիվորեն ինչ կարծիք ունի: Մակունցը նշեց, որ խմբակցությունում հարցը չի քննարկվել: «Եթե օրենքը թույլ է տալիս, և որևէ արգելք չկա, դեմ խոսել չեմ կարող: Եթե կարծում ենք՝ պետք է սահմանափակել պարգևավճարները, ղեկավար մարմինը չպետք է իրեն պարգևատրի, ապա պետք է հանել օրենքից այդ դրույթը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ օրինակ՝ Արարատի մարզպետը գյուղապետ եղած ժամանակ այլ մոտեցում ուներ, և այստեղ հաշվի չեն առնում հանրության ընկալումը, Մակունցն արձագանքեց, որ հանրության ընկալումը չափազանց կարևոր է իրենց համար: «Եվ երբ ասում ենք, որ պետք  է հարցը քննարկենք և սահմանափակումներ մտցնենք օրենքի դաշտում, դա նկատի ունենք, որ հանրության ընկալումը պետք է հաշվի առնել»:

Ինչ վերաբերում է զուգահեռ գործընթացին, մարզպետարանների հաստիքացուցակների կրճատմանը, Լիլիթ Մակունցն ասաց, որ  սկզբունքը միտված էր արդյունավետ կառավարմանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus