Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

2018-ի դեկտեմբերին անվավեր է ճանաչվել ՀԴՄ ստուգման 198 ակտ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է վարչարարության բարելավմանն ուղղված քայլերը: Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այդ միջոցառումների շրջանակում 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ՊԵԿ նախաձեռնությամբ անվավեր է ճանաչվել ՀԴՄ ստուգման 198 ակտ (70 493 863 դրամի չափով), ներկայացվել է միջնորդություն դատական գործերը կարճելու մասին: Անվավեր է ճանաչվել նաև 16 չգրանցված աշխատողի ստուգման ակտ (60 914 000 ՀՀ դրամի չափով): Հիմքում դրվել են ՀՀ վարչական դատարանի մեկնաբանությունները նույնական հանգամանքներով մի շարք գործերով:

Ստուգման ընթացքում հսկողության արդյունավետությունը բարձրացնելու, կրկնվող սխալները բացառելու մասով համալիր հարկային ստուգման ակտերի շարունակական ուսումնասիրության հիման վրա ներկայացվել են առաջարկներ ստուգում իրականացնող ստորաբաժանումներին, որոնք վերաբերում են ինչպես ընթացակարգային խախտումներին, այնպես հարկային օրենսդրության մեկնաբանություններին, ներկայացվել են զեկուցագրեր դատարանում վիճարկվող որոշ ակտեր անվավեր ճանաչելու առաջարկության մասին առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման, ապօրինի ձեռնարկատիրության և օպերատիվ-հետախուզական գործունեության միջոցով բացահայտվող հարկային իրավախախտումների մասով վարչական վարույթ իրականացնելու լիազորությունը ՕՀՎ վարչությունից փոխանցվել է իրավաբանական վարչությանը:

Դրա արդյունքում բազմաթիվ դեպքերով կարճվել են վարույթները և հարկ վճարողներ չեն տուգանվել (2018 թվականի օգոստոսից-դեկտեմբեր ժամանակահատվածում կարճվել է 27 վարույթ, որոնցով առաջադրվելիք տուգանքների հանրագումարը կազմում է 25 570 250 դրամ):

Դատական որոշ ակտեր, ինչպես նաև դրանց հիմքում ընկած մի շարք փորձագիտական եզրակացություններ, մտահոգիչ են, քանի որ ակնհայտորեն հակասում են հարկային օրենսդրության կարգավորումներին և էությանը:  Ներկայացվել են վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, նմանատիպ դեպքերով կատարվում են ուսումնասիրություններ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus