Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԲՀԿ-ն չի ստացել, հետևաբար չի քննարկել կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը. ԲՀԿ պատգամավոր

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի շտապում կարծիք հայտնել կառավարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ, այսօր Ազգային ժողովում Ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։


Նա նշեց, որ խմբակցությունը դեռ չի ստացել նախագիծը և քննարկումներ խմբակցությունում հարցի շուրջ չեն ծավալվել։


«Մի հատ չտեսնե՞նք՝ կառավարությունը թղթի վրա ի՞նչ է ներկայացրել։ Մենք ոչ կարիք ունենք անհարկի սատարել կառավարությանը, ոչ թաքնվել նրա դիրքորոշումներից, ոչ էլ թաքցնել մեր դիրքորոշումները, բայց, խնդրում եմ, եկեք լրջությունը չկորցնենք, տեսնենք ինչ են ներկայացնում», - ասաց Պետրոսյանը՝ շարունակելով. - «Քանի դեռ նախագիծը ներկայացված չէ և խմբակցությունը նախագիծը չի ստացել պաշտոնապես և քննարկում չի եղել, ես իրավասու չեմ խմբակցության անունից դիրքորոշում հայտնելու»։


Գևորգյանը, սակայն, ներկայացրեց իր անձնական կարծիքը՝ նշելով, որ և՛ Ոստիկանությունը, և՛ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է թողնել կամ վարչապետի անմիջական հսկողության ներքո, կամ՝ կառավարության։


«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ Ոստիկանությանը տալ կառավարությանը, ԱԱԾ-ն պահել վարչապետին։ Ի վերջո դրանք երկուսն էլ կոչված են Հայաստանում հանցագործությունների բացահայտմանը, կանխմանը, օրինականության պահպանմանը, հասարակական կարգի ամրապնդմանը, ես անձամբ գտնում եմ, որ դրանք պետք չի տարանջատել», - ասաց Պետրոսյանը։


Դեռ անցած տարի որոշ նախարարություններ ստացել էին մի նախագիծ, ըստ որի, նախարարությունների թիվը կրճատվելու է 5-ով՝ դառնալով 12։


Լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը, Մշակույթի և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները միանալու են Կրթության և գիտության նախարարությանը, Էներգետիկայի նախարարությունը՝ Տարածքային կառավարմանը, Գյուղատնտեսության նախարարությունը՝ Տնտեսական զարգացմանը, իսկ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության անվանումը փոխվում է Տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարության։


Մինչև ԱԺ նախագահ ընտրվելն Արարատ Միրոզոյանն, օրինակ, կարծիք էր հայտնել, որ ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ Ոստիկանության հարցը դեռ կարելի է քննարկել։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus