Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծ հաջողության է հասել ԻՊ-ի դեմ պայքարում

Միացյալ Նահանգները մեծ հաջողության է հասել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում և վճռականորեն է տրամադրված այն աշխարհի երեսից ջնջելու հարցում: Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:

Հարցին, թե կարելի է արդյոք նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ԻՊ-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին արդարացված համարել սիրիական Մանբիջում տեղի ունեցած հարձակման հետևանքով ամերիկացի զինծառայողների մահից հետո, Փենսը պատասխանել է. «ԻՊ-ի դեմ պայքարում ունեցած առաջընթացը, որը մենք գրանցել ենք Թրամփի նախագահության սկզբից, բացառիկ է: Այն բանից հետո, ինչ 2011 թվականին նախագահ Օբաման դուրս բերեց ամերիկյան զորքերն Իրաքից, մենք «ԻՊ-ի խալիֆայության» վերելքի ու Սիրիայի և Իրաքի տարածքում դրա տարածման ականատեսը դարձանք: Երկու տարի անց Օբաման սկսեց ռմբակոծությունների արշավը, սակայն հենց նախագահ Թրամփը փոխեց հակառակորդի հետ պայքարի կանոնները»:

«Նախագահը ցանկանում է տուն վերադարձնել մեր զորքերը: Մենք ընդունում ենք, որ տարածաշրջանում դեռ կան գրոհայիններ, սակայն մենք հետ ենք գրավել ԻՊ-ի գրաված տարածքների 99%-ը: Իրականում «Իսլամական պետությունը» պարտված է, և մենք չենք հանգստանա, մինչև դուրս չմղենք այն տարածաշրջանից և չվերացնենք երկրի երեսից», - հավելել է Փենսը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ հունվարի 16-ին, սիրիական Մանբիջ քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 27 մարդ, այդ թվում՝ չորս ամերիկացի զինվորական: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus