ՀՀ նախարարությունների թվի՝ առաջիկայում սպասվող կրճատումը հարուցել է հանրության մի մասի դժգոհությունը: Հիշեցնենք, որ նախատեսվում է ՀՀ նախարարությունների թիվը 17-ից հասցնել 12-ի: Լուծարվելու է սփյուռքի նախարարությունը։ Կմիավորվեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները, տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունները, տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ կմիանան էներգետիկ ենթակառուցվածքները՝ վերածվելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, տրանսպորտի, կապի […]