«Միլանը» կփորձի գնել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին
Իտալական «Միլանը» ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է Corriere della Sera-ն:
Ըստ աղբյուրի` միլանյան ակումբը տրանսֆերային առաջարկ կանի առաջիկա օրերին: Դեռ հայտնի չէ` «Միլանը» կվարձակալի, թե կգնի խաղացողի ամբողջ տրանսֆերը:
Նախկինում անգլիացու ծառայություններով հետաքրքրված էր նաև «Յուվենտուսը»:
Ռեշֆորդի պայմանագիրն ավարտվում է 2020 թվական: Խաղացողի պայմանագրի մեջ ներառված է ևս մեկ տարով այն երկարաձգելու կետ:
21-ամայ ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» սան է և գլխավոր թիմի կազմում նորամուտը նշել է 2016 թվականին: