Վալվերդեն խոսել է Մուրիլյոյի տրանսֆերի մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտնել է, թե ինչու է ակումբը վարձակալել «Վալենսիայի» պաշտպան Ջեյսոն Մուրիլյոյին.
«Մենք բավակաին նուրբ խնդրի առջև ենք կանգնել պաշտպանների բացակայության պատճառով: Մինչև այժ լավ ենք արձագանքել նրանց վնասվածքներին, սակայն չես կարող ասել, թե ինչ տեղի կունենա ապագայում:
Մեզ պետք էր պաշտպան, ով գիտեր` ինչ է նշանակում Լա Լիգա ու կարող էր միանգամից ներգրավել հիմնական կազմ: Մուրիլյոն համապատասխանում է այդ որակներին: Նա կարող է մեզ օգնել կարճաժամկետ ծրագրերում: Ակումբը հիանալի աշխատանք է կատարել` հրավիրելով կոլումբիացուն»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Marca-ն: