Playboy ամսագրում առաջին անգամ ճաղատ մոդելի լուսանկար է հայտնվել
Տղամարդկանց համար նախատեսված հայտնի ամերիկյան Playboy ամսագրի համար պատմության մեջ առաջին անգամ ճաղատ մոդել է լուսանկարվել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ մոդելի մասնակցությամբ լուսանկարը հրապարակվել է Instagram-ում:
Շվեդուհի մոդել 23-ամյա Վենդելա Լինդբլոմը, որը սափրել է վարսերը, և ինքն իրեն անվանում է «հենց այն ճաղատ աղջիկը», նկարահանվել է հայտնի ամսագրի համար: Մոդելն արժանացել է Playmate of the Month («Playboy-ի ամսվա ընկերուհի») «տիտղոսին»:
Մոդելի լուսանկարն ու նրա կարճ կենսագրությունը հայտնվել են ամսագրի կենտրոնական էջում: Նախկինում ոչ մի ճաղատ աղջիկ չէր լուսանկարվել ամսագրի համար:
Ֆոտոսեսիայի հեղինակն է ամերիկացի լուսանկարիչ Ջոշ Ռայանը: Ինքը մոդելը նշել է, որ այլևս չի ցանկանում երկարացնել վարսերը, քանի որ չի ցանկանում լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են: