Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իշխանությունը պիտի երկխոսի հասարակության հետ, նախարարությունների օպտիմալացմանը բովանդակային բացատրություն չի տրվում. կրթության փորձագետ

Նախարարությունների միավորումը արհեստական չպետք է լինի, հիմա տպավորություն է, որն միավորում են գումար խնայելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը` անդրադառնալով մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունների օպտիմալացմանը և Կրթության և գիտության նախարարությանը միավորելուն:

«Նախարարությունների միավորման ձևն է շատ կարևոր, ես շատ կուզենայի, որ հասարակությանը բացատրություն ներկայացվեր, ասեին, թե 7 ամիս կառավարելուց հետո տեսանք, որ այս կառույցները պետք է միավորվեն, ոլորտները զարգացնելու համար ճիշտ ձևը սա է: Ես շատ եմ  ուզում, որ նոր իշխանությունը երկխոսի հասարակության հետ, փորձի նաև հանրային քննարկում անել, այս հարցի շուրջ ոչ մի քննարկում տեղի չի ունեցել»,-մանրամասնեց նա:

Անդրադառնալով նրան, որ այսուհետև 3 նախարարություններ են միավորված լինելու Կրթության և գիտության նախարարությունում՝ Սերոբ Խաչատրյանն ասաց, որ բացասական կողմերից մեկն այն է, թե ինչպես են գնահատվելու գերակա խնդիրները:

«Շատ հաճախ ասում են, որ զարգացած երկրներում նախարարությունների թիվը ավելի քիչ է, ինչո՞ւ պետք է աղքատ երկրում շատ լինի, բայց խնդիրն այն է, որ զարգացած երկրներում ինստիտուտներն այնքան լավ են աշխատում, որ նախարարությունների կարիքը չկա, այդ երկրներում նախարարություններն իրականացնում են ֆորմալ բաներ, իսկ ՀՀ-ում ինստիտուտները նորմալ չեն աշխատում: Դրա համար նախարարությունները պետք է համակարգը աշխատացնեն, հասցնեն ինչ-որ հանգրվանի, նոր մտածել օպտիմալացումների մասին: Չի ներկայացվում, թե այս ճանապարհով ինչ նպատակի ենք ուզում հասնել, եթե ասվի, որ այուհետև փորձելու ենք մշակույթի մեջ կրթության բաղադրիչը մեծացնել, երիտասարդությունն ու սպորտը ավելի կրթականին մերձեցնել և այլն միգուցե մենք հասկանանք, բայց ոչ մի բովանադակային բացատրություն չի տրվում»,-շեշտեց նա` հավելով, որ միավորման դրական կողմն էլ կարող է լինել այն, որ միջգերտեսչական քաշքշուկները ավելի քիչ կլինեն պայմանավորված նախարարների հնարավոր տարաձայնություններից:

Փորձագետի խոսքով ` առանց այն էլ նշված ոլորտներում կուտակված խնդիրները շատ են, նախարարը կարող է չհասցնել դրանց խորքային տիրապետել և լուծումներ տալ:

Հիշեցնենք, որ Կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։

Փոփոխությունների համաձայն՝ լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus