Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Այն բոլոր համայնքներում, որտեղ հայտնաբերվել են խախտումներ, համայնքի ղեկավարները կենթարկվեն վարչական տույժերի. Կոտայքի մարզպետ

2018 թվականի նոյեմբերի 1-30-ը Կոտայքի մարզի 7 համայնքների 13 բնակավայրերում կատարվել են ուսումնասիրություններ՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վրա իրականացվող շինարարական աշխատանքների՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ուսումնասիրելու նպատակով:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Իմ որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են եղել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մի շարք պաշտոնյաներ:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել շինարարական նորմերի և հողային օրենսդրության շուրջ 90 խախտումներ»,-գրել է մարզպետն ու ներկայացրել ուսումնասիրությունների արդյունքները.

. Նշված համայնքներում կան ապօրինի կառուցապատումներ համայնքային հողերի վրա, 

. Գործող և դեռևս չշահագործվող հասարակական շինություններ (ռեստորաններ, հյուրանոցներ և այլն) և բնակելի տներ՝ կառուցված գյուղատնտեսական նշանակության հողերի վրա,

. Շահագործվող կամ կառուցապատման փուլում գտնվող շքեղ առանձնատներ, որոնք նախագծվել և շինարարական թույլտվություններ են ստացել որպես սառնարաններ և/կամ չորանոցներ,
.Եվ ևս 36 ինքնակամ կառուցապատված տարածքներ, որոնց հետևանքով համայնքի գլխավոր հատակագիծը ենթակա է փոփոխման:

«Ուզում եմ հիշեցնել, որ ապօրինի ցանկացած կառուցապատում կամ հողային օրենսգրքի խախտում, որի արդյունքում վնաս է հասցվել մարզի համայնքներից որևէ մեկին (տեղական հարկերն ու տուրքերը վճարելու պարտավորություններից խուսափելու կամ դրանց չափն էականորեն նվազեցնելու համար), արժանանալու է սաստող մեխանիզմների հակադարձմանն, ու իրականացվելու են օրինականության հաստատմանն ուղղված հստակ քայլեր:

Ելնելով վերոգրյալից՝ նշված 7 համայնքներում իրականացվելու են հետևյալ քայլերը.

. Այն բոլոր համայնքներում, որտեղ հայտնաբերվել են խախտումներ, համայնքի ղեկավարները կենթարկվեն վարչական տույժերի՝ որպես վերոնշյալ գործընթացների՝ օրենսդրությանն ու շինարարական նորմերին համապատասխանությունը վերահսկող պատասխանատու պաշտոնյաներ (սահմանված «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքով):

.Մարզում սկսվելու է ապօրինի շենք-շինությունների օրինականացման գործընթաց, որի արդյունքում տվյալ համայնքների բյուջեներ մուտք կարվեն զգալի ֆինանսական միջոցներ, որոնք մյուս տարի կուղղվեն զարգացման ծրագրերին, կրթական-մշակութային հաստատությունների վերանորոգումներին և համայնքային նշանակության բազմապիսի խնդիրների լուծմանը:

. Չեմ բացառում նաև, որ կլինեն դեպքեր, երբ օրինականության հաստատման ճանապարհին ստիպված կլինենք ապամոնտաժել որոշ կառույցներ կամ օրենքով սահմանված կարգով հանձնել դրանք համայնքների տնօրինմանը:

Իմ հորդորը համայնքների ղեկավարներին այս առումով ևս մնում է նույնը. գործել բացառապես օրենսդրության և իրավական նորմերի սահմաններում, կասեցնել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները՝ հաշվի առնելով մարզպետարանի՝ որպես վերահսկող մարմնի հետևողականությունն այս հարցում: Իսկ կառուցապատողների համար հետայսու ուզում եմ հստակ լինի, որ հետագայում օրինականացնելու նպատակով անօրինական կառուցապատման փորձերն այլևս դուրս չեն մնալու մեր տեսադաշտից»,-եզրափակել է Կոտայքի մարզպետը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus