Ավստրալիայի նահանգներից մեկին կարկուտներով ուղեկցվող «ամառային» փոթորիկ է հարվածել (տեսանյութ)
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած կարկտահարությունը մեծ իրարանցում է առաջացրել:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, ավստրալացիները հաշվում են «ամառային» կարկտախառն անձրևների և փոթորիկի պատճառած վնասի չափն ու գնահատում հետևանքները:
Ավստրալիայի ապահովագրական խորհուրդն անոմալ եղանակային երևույթը «աղետալի» է հայտարարել: Հազարավոր տներ և տնային տնտեսություններ են վնասվել:
Կարկուտով ուղեկցվող փոթորիկները Նոր Հարավային Ուելսում, սովորաբար, տեղի են ունենում ամռանը, թեև նման մասշտաբի փոթորիկ տեղի չէր ունեցել 1999-ից ի վեր: