Կատալոնիայում կրկին բախումներ են ոստիկանության և անջատական ակտիվիստների միջև
Զայրացած ակտիվիստները ճանապարհներ են փակել, քարեր ու շշեր նետել նիստը հսկող ոստիկանների ուղղությամբ: Իրավապահները հակադարձել են մահակներով, առնվազն ութ մարդ ձերբակալվել է:
Անցած տարի 7,5 միլիոն բնակչություն ունեցող Կատալոնիան քվեարկել էր Իսպանիայից անկախանալու օգտին: Մադրիդը ապօրինի է որակում այդ հանրաքվեն, և անկախության փոխարեն խոստանում առավել ընդարձակ լիազորություններ տալ տեղական իշխանություններին: