Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման համար առնվազն 2 տարի է պետք. չի բացառվում, որ հրաժարվենք 850 հազար եվրո արժեցած տրանսպորտային ցանցի նախագծից. քաղաքապետ

Տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման համար առնվազն երկու տարի ժամանակ է պետք: Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք ստացել ենք այս ժառանգությունը: Ուզենք, թե չուզենք, սա ունենք: Մենք ստացել ենք ոչ միայն վատ տրանսպորտային համակարգ, այլև ստացել ենք գրեթե քանդված տրանսպորտային համակարգը: Երթուղային տաքսիներն իրենց մաշվածության եզրին են հասել, որովհետև նախորդ իշխանությունները վերջին տարիներին անընդհատ ասում են, որ փոխելու են, և տնտեսվարողները ոչ մի լումա չեն ներդրել: Սա մեզ «նվեր» են արել նախորդ իշխանությունները»,- ասաց քաղաքապետը:

Դեռևս նախորդ քաղաքային իշխանությունների կառավարման տարիներին բրիտանական ընկերությունը Երևանի նոր տրանսպորտային ցանցի նախագծում էր իրականացրել, որը դեռևս վերջնական տեսքի բերված չէ. «Վերջնական տեսքի բերելուց հետո նոր պետք է ներգրավենք մեկ այլ ընկերության, որն արդեն կսկսի այս տեսական մասը բերել իրական դաշտ, որից հետո նոր պետք է հայտարարվեն մրցույթներ, նոր պետք է պրոցեսը գնա»:

Սակայն Հայկ Մարությանը չի բացառում, որ քաղաքապետարանը կարող է հրաժարվել բրիտանական կազմակերպության ուսումնասիրությունից, որը պատվիրել էին նախորդ իշխանությունները:

«Ցավոք սրտի, այո, սա նույնպես ժառանգություն է: 850 հազար եվրո տրամադրվել է բրիտանական ընկերությանը: Այդ հաշվարկն արված է 2014 թ.-ին, անցել է 4 տարի, և մենք հարց ենք բարձրացրել, որ իրենց նշած ուղևորահոսքը համապատասխանում է այսօրվա մեր ուղևորահոսքին, և իրենք չեն կարողանում այս հարցին պատասխանել: Եթե 20 տոկոսից ավելի եղավ այս շեղումը, մենք կարող ենք հիմք ընդունել այս ուսումնասիրությունը, եթե ոչ, ապա ամբողջ ուսումնասիրությունը դրվում է հարցի տակ: Նրանց պատասխանն ստանալու ենք հունվար-փետրվարին»,- հայտնեց Հ. Մարությանը:

Քաղաքապետի կարծիքով՝ նախորդ իշխանություններն այս հետազոտությունն արել են ուղղակի անելու համար. «Որ ասեին՝ տեսե՛ք՝ ուզում ենք ներդնել տրանսպորտային նոր համակարգ, բայց չստացվեց: Դուք լավ գիտեք, որ գծատերեր կան, որոնք իրենց հետ կապված են, հենց իրենք ենք գծատերեր: Եվ այդ գծերը կորցնելով՝ իրենք կորցնում են շատ մեծ գումարներ: Մյուս կողմից, իրենք չէին կարողանում չկատարել հանրության պահանջը: Ներկայիս իշխանությունների նպատակն է իսկապես բարեփոխել տրանսպորտային ցանցը և միջազգային չափորոշիչներին համապատասխան տրանսպորտ ունենալ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ սա տեղի ունենա մաքսիմալ արագ»: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus