Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՌՀ-ից պահանջում ենք հրաժարվել քաղաքական պատեհապաշտությամբ թելադրված քայլերից ու ձեռնամուխ լինել բարեփոխումների. լրագրողական կազմակերպություններ

Դեկտեմբերի 19-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որով մտահոգություն է արտահայտել «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» և «Անդրադարձ» հաղորդումներում որոշ դրսևորումների վերաբերյալ։ Ի պատասխան սրան  լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մասնավորապես՝ նշվում է, որ հանրային շահերի բազմազանության, գաղափարների և կարծիքների, անկողմնակալ տեղեկատվության ազատ շրջանառության ապահովման պարտավորությանը հակառակ՝ լրատվամիջոցը թիրախավորել է քաղաքական ուժերից մեկին ու նրա դեմ օգտագործում է «քարոզչական և մանիպուլյատիվ հնարքների հարուստ զինանոցը»։ Ըստ ՀՌՀ-ի՝ վտանգված է հեռուստաընկերության խմբագրական անկախությունը, ակներև է «քաղաքական մեկ ուժի և նրա ղեկավարի միջամտությունն ու թելադրանքը»։ Ուստի հանձնաժողովը կոչ է անում «Կենտրոն»-ին՝ չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի։

Մենք՝ ներքոստորագրյալ  լրագրողական կազմակերպություններս, հիմնականում համաձայն լինելով արտահայտված մտահոգությունների հետ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ ՀՌՀ-ի նշած խնդիրները, ընդհանուր առմամբ, նոր չեն, բնորոշ են հեռարձակման ոլորտին, և մեղադրանքներ ներկայացնելով միայն մեկ հեռուստաընկերությանը՝ հանձնաժողովն ինքն է ցուցաբերում աչառու և խտրական մոտեցում։ Մինչդեռ, այս ոլորտում ձևավորված հարաբերություններն ու իրավիճակը պայմանավորված են առաջին հերթին ՀՌՀ-ի՝ որպես կարգավորող մարմնի գործունեությամբ։

Հենց հանձնաժողովի իրականացրած քաղաքականությունն է հանգեցրել նրան, որ հեռուստաընկերություններից շատերը հայտնվել են կամ որոշ քաղաքական ուժերի վերնախավի, կամ նրանց հետ սերտաճած օլիգարխիկ շրջանակների, կամ էլ օրվա իշխանությունների լիակատար վերահսկողության տակ։ Հետևաբար, այդ լրատվամիջոցներն ավելի շատ ծառայել և ծառայում են իրենց փաստացի տերերի քաղաքական նպատակներին, քան հանրային շահին։

Տարիներ շարունակ և՛ նախորդ իշխանությունը, և՛ նրա ձևավորած ՀՌՀ-ն, որպես կանոն, անտեսել են հեռուստաընկերությունների կողմից օրենքների տարատեսակ խախտումների, այդ թվում՝ լիցենզիաների պայմանները չկատարելու վերաբերյալ լրագրողական հանրության բազմաթիվ ահազանգերը։ Չնայած երկրում տեղի ունեցած փոփոխություններին՝ հեռարձակման ոլորտի շատ թերություններ չեն հաղթահարվում։ Այդ մասին վկայում է նաև հանրային թվային հեռարձակման տիրույթում գտնվող մի շարք համապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաալիքների կողմից վերջին  ընտրություններին նախորդող շաբաթների և հետընտրական գործընթացների լուսաբանման մշտադիտարկումը։

Մեր համոզմամբ, ՀՌՀ-ի հայտարարության մեջ ներկայացված խնդիրներն ու դրանց հետ կապված մեղադրանքները, մանավանդ եթե դրանք, ինչպես նշվում է փաստաթղթում, հիմնված են հանձնաժողովի մշտադիտարկման տվյալների վրա, ոչ այնքան հայտարարության կամ կոչ անելու առարկա պետք է դառնային, որքան օրենքով նախատեսված գործառույթի՝ վարույթ սկսելու, խախտումները հաստատելու պարագայում՝ նախազգուշացնելու, տուգանելու և այլ տույժերի առիթ։ Ստացվում է, որ ՀՌՀ-ն կրկին չի կատարում օրենքով վերապահված իր առաքելությունը և ընտրովի սկզբունքայնություն է ցուցաբերում մեկ թիրախավորված հեռարձակողի նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՌՀ-ից պահանջում ենք հրաժարվել քաղաքական պատեհապաշտությամբ թելադրված քայլերից ու ձեռնամուխ լինել բարեփոխումներ իրականացնելուն՝ ոլորտում իրավիճակն առողջացնելու նպատակով։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երեվանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Լրագրողների «ասպարեզ» ակումբ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-հայաստան

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

«Լրագրողներ հանուն ապագայի» հկ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ

Գորիսի մամուլի ակումբ»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus