Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վերապատրաստման ֆոնդն անգլերենի ուսուցման ծախս ներկայացնելն այնքան էլ բարեխիղճ չէ. փոխքաղաքապետ

Երբ որ քաղաքապետարանը պլանավորում է 159 միլիոն վերապատրաստման ֆոնդ և դա ներկայացվում է որպես անգլերենի ուսուցման ծախս, սա այնքան էլ բարեխիղճ չէ, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։


«Պլանավորված վերապատրաստման միջոցները պետք է ծառայեն աշխատակիցների աշխատանքային որակական հատկանիշների բարձրացմանը, դրա մեջ մտնում են առնվազն 22 ոլորտի նեղ մասնագիտական կարողություններ՝ կրթություն, առողջապահություն, կոմունալ ծառայություններ, շինարարություն, ֆինանսներ, բյուջետավորում, գնումների համակարգ և այլն։ էս բոլոր ոլորտներում մենք ուզում ենք ունենալ առաջընթաց», - ասաց Սարգսյանը։


Երևանի 2019-ի բյուջեի նախագծում զգալիորեն աճել է պարգևատրումների, ու դրամական խրախուսումների տողը, գումարը նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 2,5 միլիոն դոլարով՝ հասնելով մինչև 4 միլիոնի։


Քննարկումների ժամանակ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մտահոգություն էր հայտնել՝ նշելով, թե ինչու պետք է քաղաքապետարանի աշխատողին Երևանի հարկատուի հաշվին անգլերեն սովորեցնել։


«Եթե դու աշխատողին ընդունում ես աշխատանքի 120 հազարով, որի տարիքը 35 է, կամ 40 է, ուզում ես անգլերենի դասընթացի ուղարկի, ուզում ես խորացված անհատական դասընթացի ուղարկի, դա աննարդյունավետ ծախս է, և ո՞վ է ասել, որ, օրինակ, հողի վարչության վերհսկողության աշխատողին Երևանի հարկատուի հաշվին պետք է անգլերեն սովորեցնել», - ասել էր Խաժակյանը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus