Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պարո՛ն քաղաքապետ, Դուք պետք է արթնանաք և քնեք աղբի նկարներով. Անի Սամսոնյանը կոչ է անում քաղաքապետի էջին աղբի նկարներ ուղարկելու ֆլեշմոբ սկսել (տեսանյութ)

Եկել եմ՝ ձեզ մի քիչ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից, դուք խայտառակ եղաք, պարո՛ն Մարության:

Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում՝ նոր տոնածառը Երևանին նվիրաբերելու հարցի քննարկմանն իր ելույթում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«3 ամսվա մեր համատեղ աշխատանքի ընթացքում, պետք է նշեմ, որ ակնկալիքները շատ ավելի մեծ են եղել ձեր աշխատանքից, քան իրականությունն է: Այս ընթացքում ծագել են մի շարք սկզբունքային հարցեր, որոնց Դուք այդպես էլ լուծում չեք տվել»,- նշեց նա:

Անի Սամսոնյանը հայտնեց, որ երկու նամակ է գրել քաղաքապետին և երկուսի դեպքում էլ ստացել է անհասկանալի պատասխաններ: Առաջին նամակով նա խնդրել էր համատեղ հանդիպում կազմակերպել կրթության և գիտության նախարարի, իր և այն ուսուցիչների միջև, որոնք անարդարացիորեն նվաստացվել և վիրավորվել են քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետից:

«Այս հարցի վերաբերյալ խայտառակ եղան հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, կրթության փոխնախարարը, խայտառակ եղաք նաև Դուք, պարո՛ն Մարության, որովհետև ես այստեղ ելույթ ունեցա, հարց բարձրացրի, որ Դուք պետք է հեռացնեք այդ անէթիկա պաշտոնյային, բայց նա մինչև հիմա չի հեռացվել: Եվ իմ բերած փաստերին ոչ մի հակափաստարկ չի բերվել: Ինչո՞ւ չեք հեռացնում Աննա Ստեփանյանին»,- ասաց Անի Սամսոնյանը:

Ավագանու անդամի խոսքով՝ քաղաքապետի հայտարարությունները և գործողությունները միմյանց չեն համապատասխանում: Նա նկատեց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում տեղ էր գտել աղբահանության երկրորդ օպերատորին ներգրավելու կետը:

««Սանիտեկի» հարցը չի լուծվում: Ես այն եզրահանգմանն եմ գալիս, որ, պարո՛ն քաղաքապետ, Դուք չգիտեք՝ ինչպես լուծել այդ խնդիրը և անկարող եք քաղաքը մաքրել աղբից: Բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում ֆլեշմոբ անել: Ձեր անձնական էջին, գործնական էջին ամեն առավոտ, ամեն երեկո ուղարկել աղբի նկարներ: Դուք պետք է արթնանաք և քնեք աղբի նկարներով»,- ասաց Անի Սամսոնյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus