«Մոնակոն» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպանով
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հետաքրքրել է ֆրանսիական «Մոնակոյին»: Այս մասին գրում է La Gazetta dello Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ «մոնեգասկները» մտադրություն ունեն հզորեցնել կիսապաշտպանական գիծը և նախընտրում են ձեռք բերել 31-ամյա իսպանացու տրանսֆերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆաբրեգասի տեղափոխության հետ կապված բանակցություններ է վարում իտալական «Միլանը»:
«Մոնակոն» առավելություն ունի այդ հարցում, քանի որ պատրաստ է բավարարել իսպանացու ֆինանսական պահանջները:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆաբրեգասը մասնակցել է Անգլիայի առաջնության 4 հանդիպում: