Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Միայն ԵՔՔՎ վարույթում քննվող քրգործերով ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել ավելի քան 522 մլն դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի հատուցում

Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող քրեական գործերով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների հետևանքով պետությանը պատճառված վնասի իրական ծավալները հստակեցնելու, վնասը վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Դեկտեմբերի 20-ի դրությամբ՝ միայն ԵՔՔՎ քննչական բաժինների վարույթում քննվող քրեական գործերով տարբեր ընկերությունների կողմից՝ ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել 522.262.600 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի հատուցում։ Բացի այդ՝ որոշ ընկերություններ՝ խնդրել են սահմանել ժամանակացույց պատճառված վնասը մաս-մաս վերականգնելու համար։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների գործունեության մեջ չարաշահումներ հայտնաբերվել են ոչ միայն Երևանում, այլ նաև հանրապետության մարզերում։ Նախնական քննության տվյալներով՝ չարաշահումների եղանակը նույնն է՝ ավտոմեքենաների տեխնիկական զննության համար պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները՝ 3.500-10.500-ական ՀՀ դրամ, հափշտակելու դիտավորությամբ ընկերությունների իրավասու անձանց կողմից առերևույթ կեղծիքներ են կատարվել մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերում, որի արդյունքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Մարզային քննչական վարչություններում քննվող քրեական գործերով ևս կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ բազմակողմանի քննությունն ապահովելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus